12 տարեկան երեխայի 4 մատները անդմահատվել են շան հետ խաղալիս.

Պլաստիկ վիրաբույժները 10-ժամյա վիրահատության արդյունքում կարողացել են վերականգնել երեխայի մատները։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գևորգ Դերձյանը Facebook-ում հայտնել է, որ հիվանդանոց է ընդունվել 12 տարեկան երեխա՝ ձեռքի չորս մատների ամպուտացմամբ (անդամահատված):

Դեպքը տեղի է ունեցել շան հետ խաղալիս:Կենդանին վզկապի փոխարեն կապվածէ եղել պողպատե մետաղալարով,որի մյուս ծայրը փաթաթված է եղել երեխայի մատներին, վազելու ժամանակ այն ձգվել է, ինչի հետևանքով տղայի չորս մատները կտրվել են:

«Երեխան տասը ժամ վիրահատվել է, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի պլաստիկ վիրաբույժները կատարել են ձեռքի մատների ռեպլանտացիա»,– հայտնում են ԲԿ–ից: Մասնագետները զգուշացնում են` նման սարսափելի դեպքերից խուսափելու համար տանը կամ բակերում պահվող կենդանիների համար օգտագործել հատուկ նախատեսված վզկապներ:

(Visited 6 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: