Լավրով-Կյուժուգեթ օղլու․ Ոչ մի կարգավորում եւ կարգավիճակ Ղարաբաղում

Փարիզում Ֆրանսիա-Ռուսաստան 2+2 ձեւաչափով (ԱԳ եւ պաշտպանության նախարարներ) հանդիպումից հետո Լավրովը մասնավորապես ԼՂ հարցի քննարկման կապակցությամբ ասել է, որ «Ընդգծվել է ռուս խաղաղապահ ուժերի գործունեության առաջընթացը մի շարք հումանիտար հարցերի կարգավորման գործում: Նշվել են մի շարք ուղղություններ, որտեղ հարկավոր է անել ավելին:

Այս առումով համանախագահների գործունեությունն առաջիկայում կենտրոնացած է լինելու հումանիտար հարցերի կարգավորման վրա՝ ստեղծելու պայմաններ, որպեսզի տարածաշրջանում հայկական ու ադրբեջանական համայքները ստեղծեն վստահության մթնոլորտ, կառուցողական փոխզիջումների ոգով կարգավորեն առօրյա հարցերը»:

Ֆրանսիայի ԱԳՆ կայքում նշվում է, որ քննարկվել են Ֆրանսիայի եւ Ռուսաստանի համատեղ ջանքերը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության երկարաժամկետ համաձայնության հասնելու համար։ Իր հերթին, Մինսկի խմբի նոյեմբերի 11-ի հայտարարության մեջ նշվում է, որ համանախագահները հանդիպել են Ֆրանսիայի ԱԳՆ եւ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների հետ եւ քննարկել ջանքերը, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող հարցերի լուծման որոնմանը։

Լավրովը չի հիշատակում «մնացած հարցերը» եւ վերահաստատում է ՌԴ պաշտոնական դիրքորոշումը՝ Ղարաբաղի խնդիրը լուծված է, կարգավիճակի խնդիր չկա, Մինսկի խումբը պետք է զբաղվի միայն հումանիտար առօրյա հարցերով։ Իսկ «վստահության մթնոլորտի, կառուցողական փոխզիջումների» վերաբերյալ Պուտինից սկսած շաղակրատանքը հայերի դեմ վերջին օրերին սպանություններով ու ահաբեկչություններով սաստկացած գրոհի համատեքստում նշանակում է, որ «հումանիտար խնդիրները քննարկվելու են» այնքան, մինչեւ «մնացած հարցերը» կորցնեն իմաստը։

Մոսկվայի թշնամական դիրքորոշումն ընդգծվում է հատկապես այս համատեքստում։ Կրեմլի հակահայ մշակումների մասնակից ու քարոզիչ փորձագետները նշում են, որ Ալիեւը ստիպված է համաձայնել ՄԽ շրջանակում հանդիպումներին, քանի որ Ֆրանսիան կարող է ՄԱԿ ԱԽ-ում բարձրացնել կարգավորման խնդիրը։ Ռեգնումի խմբագիր Տարասովը բերում է անցյալ տարվա հոկտեմբերին ՄԱԿ ԱԽ-ում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւի տապալման օրինակը եւ նշում, որ այդ ժամանակ տապալել է Մեծ Բրիտանիան, եւ Լոնդոնը Բաքվին հասկացրել է, որ երկրորդ անգամ չի գնա դրան։

Ի դեպ, Լոնդոնը հերքել է ՄԱԿ ԱԽ-ում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւի՝ իր կողմից տապալման խոսակցությունները։ ՄԱԿ ԱԽ մշտական անդամներից ոչ ՄԽ համանախագահ երկրներից մնում է Չինաստանը, որն ըստ դիվանագիտական աղբյուրների այդ քայլին է գնացել Մոսկվայի խնդրանքով։

Այսինքն, իրականության մեջ Մոսկվայից Բաքվին հասկացնում են, որ երկրորդ անգամ նույն հնարքը չեն կարող կրկնել, եւ պետք է մասնակցել ՄԽ հանդիպումներին՝ խոստանալով, որ բանը չի հասնի «մնացած հարցերի կարգավորմանը»։ԶԼՄ-ները գրում են, որ Փարիզում 2+2 ձեւաչափով հանդիպմանը քննարկվել են Մալիի, Իրանի, Բելառուսի, Ուկրաինայի իրավիճակը։

Երկրներ, որոնց հանդեպ ՌԴ զբաղված է քաղաքական ու հիբրիդային բանդիտիզմով, իսկ Ֆրանսիայի ավանդական ազդեցության գոտի համարվող Մալիում ռուսական հայտնի «մասնավոր ռազմական ընկերությունը» պարզապես խրված է բացահայտ ցեղասպան գործողություններում։ ԶԼՄ-ները գրում են, որ այս հարցերում համաձայնություններ ձեռք չեն բերվել։ Լուսանկարում ամեն ինչ պարզ երեւում է։

(Visited 3 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: