Արոնյանը շարունակում է պայքարել աշխարհի չեմպիոնի մրցաշարում հաղթանակի համար…

Լեւոն Արոնյանը Հայաստանի դրոշի ներքո հանդես է գալիս Champions Chess Tour-ի հերթական մրցաշարում:

Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 5-րդ տեղն է գրավել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի կազմակերպած Champions Chess Tour շարքի հերթական շախմատային օնլայն մրցաշարի ընտրական փուլում:

16 շախմատիստների մասնակցությամբ ընտրական փուլում Արոնյանը տարել է չորս հաղթանակ, կրել է միայն մեկ պարտություն և 10 պարտիա ավարտել ոչ-ոքի: Արոնյանը վաստակել է 9 միավոր և 4-5-րդ տեղերը կիսել ամերիկացի գրոսմայստեր Ուեսլի Սոյի հետ: Հենց նրա հետ հայ շախմատիստը կխաղա քառորդ եզրափակիչում։

Մրցաշարը, ինչպես եւ այս շարքի բոլոր մրցումները, ընթանում է երկու փուլով. ընտրություն շրջանաձեւ մրցաշարի ձեւաչափով, այնուհետեւ ութ լավագույնները կորոշեն հաղթողին նոկաուտ համակարգով: Նոկաուտի յուրաքանչյուր փուլում խաղում են 4-ական արագ պարտիայի երկու հանդիպում, թայբրեյք — 2 բլից պարտիաներ, անհրաժեշտության դեպքում արմագեդոն:

Մրցանակային ֆոնդը կազմում է 100 000 դոլար, որից հաղթողը կստանա 30 000 դոլար:

(Visited 5 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: