Հյուսիս-Հարավը պետք է դառնար հայոց պետականության ողնաշարը, եւ թշնամիների հարվածներն ուղղված են այդ․․․

Եթե ​​ՀՀ քաղաքացիները ցանկանան երթևեկել Գորիս-Կապան ճանապարհով, պետք է մաքսատուրք վճարեն, ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Վերջին շրջանում նրա միջոցով են հայտարարում վատ լուրերի մասին։

Ընդդիմությունը բողոքի ակցիաներ է անցկացնում Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել իշխանություններին ճանապարհը թշնամուն հանձնելու համար։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ հակառակ դեպքում պետք է գործեր «միջանցքային տրամաբանությունը», այսինքն՝ Գորիս-Կապան ճանապարհը փոխանակվեր «Զանգիլան-Մեղրի-Նախիջևան միջանցքով»։

Հայաստանի ղեկավարությունը ձգում է մանր խնդիրների, եւ նրան այդպիսի օրակարգ պարտադրելով՝ Հայաստանին զրկում են ապագայից։ Հյուսիս-Հարավ ճանապարհը, որի մի մասն է Գորիս-Կապանը, պետք է դառնար հայոց պետականության ողնաշարը, եւ թշնամիների հարվածներն ուղղված են այդ ողնաշարը կոտրելուն։

Արդյոք Հայաստանի ղեկավարությունը գիտակցում է, թե ինչ է նշանակում Հյուսիս-Հարավ ճանապարհի կորուստը Հայաստանի համար։ Դա պետականության վախճանն է՝ ռուս-թուրքական հակաքաղաքակրթական, թունավոր տանդեմում։

Զուր չէ, որ Իրանը համաձայնել է 3+3-ին՝ համոզվելով, որ Հայաստանը պատրաստ չէ պաշտպանել իր շահերը, և նրան կարելի է վախեցնել մեկ կրակոցով։ Ավելին, հսկայական տարածքներ են հանձնվել առանց կրակոցի, թեև Ալիևը խոստովանեց, որ Քաշաթաղում և Քարվաճառում նրանք չէին կարող հաջողության հասնել։

Հայաստանի ղեկավարությունը ձախողել է այն ամենը, ինչ հնարավոր էր ձախողել, և ավելի լավ է հեռանա, այլ ոչ թե կառչի իշխանությունից։ Հակառակ դեպքում, հայերը շուտով ստիպված կլինեն վճարել Երևանից Էջմիածին գնալու համար։

(Visited 4 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: