Երևանում չգիտեն ըստեղ ինչ է կատարվում․ Մարդիկ անհանգ․․․

Սյունիքի մարզի համայնքներ ներխուժած ադրբեջանցիները չեն նահանջում և ամրաշինական աշխատանքներ են իրականացնում։ Լրատվամիջոցներում տեղեկություն կա, որ Սև լճի հատվածում ադրբեջանցիների կուտակումներ են եղել։

«Սև լճի տարածքում կուտակումների մասին տեղեկություն չունենք, բայց մեր գյուղի ուղղությամբ իրավիճակը հանգիստ է, չնայած բարձր սարերից նայում ենք ու տեսնում, որ տեխնիկա է աշխատում իրենց կողմերում: Ասում եմ՝ իրենց կողմում, բայց դրանք բոլորը մեր տարածքներն են եղել»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Խոզնավար գյուղի վարչական ղեկավար Վարո Գրիգորյանը։ Նա հավելեց, որ ադրբեջանցիները շարունակում են գտնվել ՀՀ տարածքում։

«Մեր տարածքից 22 հեկտար GPS-ով են վերցրել, սարերում էլ մի 250 հեկտար են վերցրել։ Դա դեռ ամիսներ առաջ են վերցրել։ Մեր սեփականաշնորհած հողերից GPS-ով իբր ընկել է իրենց։ Այդ ժամանակավանից մինչև հիմա իրավիճակը նույնն է, ոչ մենք ենք օգտվում, ոչ իրենք այդ տարածքներից։ Ես չգիտեմ այս իրավիճակում ինչ ասեմ, էդ տարածքները Ղարաբաղից վերցրած սաղ մերն են եղել, հիմա ի՞նչ է կատարվում»,- ասաց Վարո Գրիգորյանը։

Ըստ նրա՝ ԽՍՀՄ ժամանակ այդ տարածքներից շատերը Հայաստանի տարածք են համարվել, բայց հիմա GPS-ով ասում են, թե իրենցն է։ Թե ինչ քարտեզներով են պատրաստվում սահմանազատում իրականացնել, Սյունիքում մարդիկ իրազեկված չեն։ «Տեղացիները սաղ էլ նեղված են։ Էսօրվա դրությամբ անասնապահության գլխաքանակն ահավոր իջել է։ Փաստորեն հիմա մեր տարածքներից 250 հեկտարից ավելի տարածքում կանգնած են իրենք։ Ես չեմ իմանում՝ այդ հարցը պետական մակարդակով պետք է լուծվի»,- նշեց նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե պատերազմի սպառնալիք է եղել, այդ պատճառով են նախորդ տարեվերջին հայկական զորքերը նահանջել Սյունիքում, Վարո Գրգորյանն ասաց․ «Ես հարցնում եմ՝ ուժ ունե՞նք, պետք է պատրաստվել դրան, ուրիշ բանով չենք կարա դրանց քշել այստեղից։ Թեկուզ պատերազմ լինի, ի՞նչ անենք։

Երևանում չգիտեն ըստեղ ինչ է կատարվում։ Մարդիկ անհանգիստ, գիշերները հերթապահություն է կատարվում գյուղում՝ մայիս ամսից մինչև հիմա։ Համայնքներում երեխեք կան, ընտանիքներ, նրանց հարցը ի՞նչ է լինելու, չգիտենք։ Այս հարցերի մասին պետությունը պիտի հոգա»,- նշեց նա։

(Visited 1 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: