Գիտնականները COVID-19-ի բուժման նոր մոտեցում են առաջարկել

Գիտնականները COVID-19-ի բուժման նոր մոտեցում են առաջարկել

Ամերիկացի գիտնականների կողմից մշակված SLR14 RNA կցասեղն ակտիվացնում է I տիպի ինտերֆերոնների արտադրությունն օրգանիզմում (բնածին իմունային պատասխանի հիմնական գործիքը) եւ պաշտպանում է կորոնավիրուսային վարակից։ Այս մասին խոսվում է Journal of Experimental Medicine-ում հրապարակված հոդվածում:

Օրգանիզի առաջին պաշտպանական գիծը SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ կախված է RIG-I ընկալիչների աշխատանքից, որոնք ճանաչում են վիրուսի գենետիկական նյութը եւ գործարկում են I տիպի ինտերֆերոնների արտադրությունը՝ ազդանշան տալով մոլեկուլներին, որոնք իրենց հերթին խթանում են սպիտակուցների արտադրությունը, որոնք ճնշում են վիրուսի վերարտադրությունը: Ցույց է տրվել, որ ինտերֆերոնով բուժումներն արդյունավետ են COVID-19-ից մահացության նվազեցման համար, սակայն շարունակում են շատ թանկ մնալ:

Յելի բժշկության դպրոցի գիտնականներն ինտերֆերոնով բուժման ավելի էժան այլընտրանք են առաջարկել՝ հիվանդներին կցասեղներ տալով՝ ՌՆԹ-ի երկրորդական կառուցվածքի տարրեր, որոնք ընդօրինակում են կորոնավիրուսի գենետիկական նյութը եւ ակտիվացնում RIG-I ընկալիչները: Գիտնականները փորձարկել են իրենց բուժման նոր մոտեցումը կորոնավիրուսով վարակված մկների վրա։

SLR14-ի մեկ դեղաչափը բավարար էր կրծողներին հիվանդության ծանր ընթացքից եւ մահից պաշտպանելու համար: Վարակվելուց անմիջապես հետո թերապիան ավելի արդյունավետ էր, քան ինտերֆերոնային բուժումը:

Ընդ որում, SLR14-ը նաեւ պաշտպանում էր կորոնավիրուսի նոր տարբերակներից, այդ թվում՝ դելտա տարբերակից։ Թուլացած իմունիտետով մկների մոտ դեղամիջոցը կարողացել է գրեթե ամբողջությամբ մաքրել օրգանիզմը վիրուսից։ Հետազոտողների կարծիքով՝ դա նրանց թույլ կտա բուժել թուլացած իմունային համակարգով հիվանդներին, որոնց համար գոյություն ունեցող պատվաստանյութերի արդյունավետությունը զգալիորեն նվազել է։

(Visited 8 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: