Մոտ 50 երեխա Հայաստանում արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
Մոտ 50 երեխա Հայաստանում արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Երեխաների պատվաստվելու հնարավորությունը ստեղծված է, եւ ծնողների թույլտվությամբ, գրավոր համաձայնությամբ իհարկե կարող են 12 տարեկանից բարձր երեխաները պատվաստվել», — ասաց նա:
Նրա խոսքով, որեւէ պատվաստանյութի պակաս Հայաստանում այս պահի դրությամբ չկա. Երկիրն ապահովված է բոլոր տեսակի պատվաստանյութերով:
«Դրանք հավասար կերպով արդյունավետ են: Այս պահին շատ կարեւոր է չհապաղել, օր առաջ գնալ պատվաստվել», — ասաց նախարարը:
Ավանեսյանն ավելացրեց, որ Հայաստանում ստացված պատվաստման սերտիֆիկատները արդեն ճանաչելի են ԵՄ երկրներում:
(Visited 10 times, 1 visits today)