Ինչպե՞ս է կորոնավիրուսն ազդում ուղեղի բջիջների վրա…

Կորոնավիրուսն անվտանգ է ուղեղի բջիջների համար, հավաստիացնում են գերմանացի եւ բելգիացի հետազոտողները։ Նրանց նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell ամսագրում։

Հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են անոսմիան՝ հոտառության կորուստը, որը բժիշկները համարում են COVID-19-ի հիմնական ախտանշաններից մեկը։ Մասնագետներն ուսումնասիրել են 85 պացիենտի տվյալները, ներառյալ վարակվելուց մի քանի օր հետո մահացածներինը։

Պարզվել է, որ SARS-CoV-2-ով վարակման գլխավոր օբյեկտներ մարդու քթի խոռոչի հոտառական էպիթելներում դառնում են այսպես կոչված սուստենտակուլյար կամ պահող բջիջները։ Գիտնականները ապացույցներ չեն գտել, որ կորոնավիրուսն ախտահարում է հոտառության համար պատասխանատու սենսորային նեյրոնները։

Նրանց խոսքով՝ հոտառական սոխուկի պարենխիմատոզ հյուսվածքը նույնպես չի վնասվում։ Այսպիսով, մասնագետների խոսքով, SARS-CoV-2-ը նեյրոտրոպիկ վիրուսի տեսք չունի։

Այս հետազոտությունը հերքում է ավելի վաղ առաջ քաշված ենթադրությունները, թե վիրուսը ախտահարում է հոտառական լորձաթաղանթի նեյրոնները։

(Visited 1 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: