Ինչու են ուղղաթիռներն ու ինքնաթիռները հաճախ նկատվում երկնքում․ՊՆ-ն Վերջապես պարզաբանում հրապարակեց․

Երեւան քաղաքի տարբեր թաղամասերից նկատվող ռազմական նշանակության ուղղաթիռների ու ինքնաթիռների մի մասը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, մյուս մասը՝ Ռուսաստանի Դաշնությանը:

Ի պատասխան ArmLur.am-ի հարցի, թե ինչո՞վ է պայմանավորված Երևանի երկնքում հաճախակի նկատվող ուղղաթիռների ու ինքնաթիռների առկայությունը, հայտնում են Պաշտպանության նախարարությունից:

Պաշտպանական գերատեսչությունը տեղեկացնում է, որ ավիացիայի հաճախակի թռիչքները կրում են ուսումնամարզական բնույթ, որոնք նախատեսված են պետական ավիացիաների վերաբերյալ ՀՀ եւ ՌԴ համապատասխան օրենքներով եւ ուսումնական ձեռնարկներով:

«Ուսումնամարզական թռիչքների հիմնական նպատակն է օդաչուական անձնակազմերի թռիչքային հմտությունների պաշտպանությունը եւ կատարելագործումը, որը նորություն չէ եւ իրականացվում է ավիացիայի ստեղծման օրվանից»,՝ ասված է նախարարության պատասխանի մեջ:

Քանի որ «Էրեբունի» օդանավակայանը գտնվում է Երեւան քաղաքի մերձակայքում, մանրամասնում է ՊՆ, եւ վերոնշյալ ուղղաթիռներն ու ինքնաթիռները թռիչքներն իրականացնում են տվյալ օդանավակայանից եւ օդանավակայանի տարածքում՝ հնարավոր է, որ նկատվեն Երեւան քաղաքի տարբեր թաղամասերից:

(Visited 3 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: