Դեկտեմբերի 1-ից ՊՇՌ թեստերի համար 14-օրյա ժամկետը կարող է փոխվել 7-օրյայի․/տեսանյութ/

Առողջապահության նախարարությունը առաջարկելու է, որ դեկտեմբերի 1-ից աշխատատեղերում ներկայացվող ՊՇՌ բացասական թեստերի պատասխանի համար 14-օրյա ժամկետը փոփոխվի 7-օրյայի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մեր կողմից արդեն իսկ հրամանի փոփոխության նախագիծը շրջանառվելու է այսօր: Մենք առաջարկելու ենք, որ դեկտեմբերի մեկից աշխատատեղերում ներկայացվող ՊՇՌ բացասական թեստերի պատասխանի համար 14-օրյա ժամկետը փոփոխվի 7-օրյայի», — ասաց նա:

Նրա խոսքով, կան նաեւ այլ առաջարկներ, որոնք պիտի քննարկվեն միջգերատեսչական հանձնաժողովի կողմից:
Հիշեցնենք, որ, ըստ լրատվամիջոցների տվյալների, մշակվում է, այսպես ասած, «փաթեթ» հանրային վայրեր այցելությունների համար, որտեղ մեծ թվով մարդիկ են ներկա լինում՝ ռեստորաններ, համերգներ և այլն, մասնավորապես՝ մուտքը թույլատրել բացառապես ՊՇՌ բացասական թեստով կամ պատվաստման QR կոդով:

Քննարկվում է նաև ՊՇՌ թեստերի հանձնման հաճախականության հարցը՝ 14 օրվա փոխարեն 10 օր կամ մեկ շաբաթ դարձնելու առումով: Քննարկման ընթացքում է նաեւ դեկտեմբերի 1-ից կորոնավիրուսային վարակով հիվանդացած, բայց չպատվաստված քաղաքացիների բուժումը վճարովի դարձնելու հարցը:

(Visited 1 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: