Մարդիկ, ովքեր գենետիկորեն հակված են թթվային ռեֆլյուքսի զարգացմանը (որը հանգեցնում է կերակրափողի մեջ թթու-լեղային ռեֆլյուքսի այրոցի), կարող են հակված լինել COVID-19-ի ավելի ծանր ընթացքի: Այս մասին հաղորդվում է Human Molecular Genetics ամսագրում հրապարակված նոր հետազոտության արդյունքներում։
Քվինսլենդում (Ավստրալիա) Բերգհոֆերի հետազոտական ինստիտուտի մասնակցությամբ անցկացված ուսումնասիրության ընթացքում փորձագետները COVID-19-ի ծանր ընթացքի անսպասելի գործոն են հայտնաբերել:
«Մենք պարզեցինք, որ գեները, որոնք հրահրում են գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդությունը (ԳԷՌՀ), կապված են ծանր հիվանդության եւ COVID-19-ով հոսպիտալացման ռիսկի 15 տոկոսով բարձրացման հետ», — ասում է համահեղինակ Ջու-Շենգ Օնգան:
ԳԷՌՀ-ն եւ ծանր COVID-19-ն ընդհանուր ռիսկի գործոններ ունեն՝ գիրություն, հիպերտոնիա, սրտանոթային հիվանդություն եւ շաքարախտ:
«Մեր արդյունքները ցույց են տալիս, որԳԷՌՀ-ն ուղիղ դեր է խաղում կորոնավիրուսի պատճառով հոսպիտալացման ռիսկի բարձրացման գործում»,- նշել է Օնգան: