Աստղագուշակ․ նոյեմբերի 6
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Դուք ինքնատիրապետումը չեք կորցնի, նույնիսկ եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Ճիշտ որոշում ընդունելու համար շատ ժամանակ պետք չէ: Հաճախ ինտուիցիան կհուշի՝ ինչպես է պետք վարվել և դուք կլսեք նրան: Կարող եք հաջողությամբ ավարտել բարդ գործերը, այն, ինչի վրա աշխատել եք վերջին շաբաթներին:
Օրը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար: Հնարավոր են դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից: Դուք ճիշտ կտնօրինեք գումարը, այն դատարկ բաների վրա չեք վատնի: Սեփական կամ ուրիշի բիզնեսում ներդրումների հետ կապված լավ գաղափարներ կունենաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրվա առաջին կեսին առաջ եկած դժվարությունները սրտին մոտ մի ընդունեք: Դա ամենահաճելի ժամանակահատվածը չի լինելու, և լարված պահերը շատ հնարավոր են: Բայց դրական միտումների ազդեցությունը արագ կուժեղանա, խնդիրները կլուծվեն, դուք էլ ուրախության համար ավելի ու ավելի շատ առիթներ կունենաք:
Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր ու հաճելի կլինի: Հարմար ժամանակ է ընկերների ու ձեզ հոգեհարազատ այլ մարդկանց հետ շփվելու համար: Օգտակար կլինի ապագայի ծրագրերը քննարկելը. հնարավոր է՝ հասկանաք, թե ինչպես կարելի է ավելի հեշտ ու արագ կյանքի կոչել դրանք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Բարենպաստ օր է: Այն և՛ լավ նորություններ, և՛ հետաքրքիր առաջարկներ կբերի: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն հին ծանոթները: Դուք ուրախ կլինեք նրանց հետ շփվելու համար, կպարզվի, որ քննարկելու արժանի թեմաներ են կուտակվել: Օրվա կեսը հրաշալի կլինի աշխատանքի, բիզնեսի կամ ուսման հետ կապված ծրագրեր կառուցելու համար: Շատ լավ գաղափարներ կունենաք:
Մանր-մունր թյուրիմացություններ հնարավոր են օրվա երկրորդ կեսին: Դուք դրանք սրտին մոտ չեք ընդունի ու ճիշտ էլ կվարվեք, քանի որ շատ շուտով դրանք պարզապես կմոռացվեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրվա առաջին կեսին շրջապատողների հետ լեզու գտնելը դժվար կլինի: Նշանի շատ ներկայացուցիչներ պարզապես կուզենան մենակ մնալ, հանգիստ մտածել վերջին օրերի իրադարձությունների շուրջ կամ զբաղվել այն գործերով, որոնց համար ժամանակ չէր մնում: Շուտով՝ կեսօրից հետո, ձեզ ավելի առույգ կզգաք, կհասկանաք, որ կրկին պատրաստ եք հանդիպումների ու զրույցների համար, ուրախ եք շփվել ինչպես մտերիմների, այնպես էլ նոր ծանոթների հետ:
Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ կբերի: Դրանք կարող են վերաբերել կոնկրետ ձեզ կամ մի մարդու, որի ճակատագրով վերջերս անհանգիստ էիք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրվա սկիզբը բարենպաստ կլինի: Շատ հարցերում հաջողակ կլինեք, կարող եք բարդ ու կարևոր գործեր ստանձնել՝ առանց վախենալու, որ ճանապարհին անհաղթահարելի արգելքներ կառաջանան: Հնարավոր են հաջող զուգադիպություններ: Դրանց շնորհիվ դուք դրված նպատակին սպասվածից արագ կհասնեք:
Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Դա հարմար ժամանակ կլինի հանգստի համար. ոչ մեծ դադարը թույլ կտա վերականգնել ուժերը, ավելի առույգ և էներգիայով լի զգալ: Գնումների հարցում լավ է չշտապեք. ճիշտ ընտրություն կատարելու համար ձեզ որոշ ժամանակ է պետք: Ցանկալի չէ պարտքով գումար տալը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Չարժե օրը սկսել լուրջ զրույցներից կամ բոլորի համար կարևոր հարցերը քննարկելուց: Դժվար կլինի նույնիսկ այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց հետ առաջ շատ հաշտ էիք: Անտեղի կհիշվեն հին վիրավորանքներն ու վաղուց անցյալում մնացած տհաճ իրադարձությունները: Շատ սուր անկյուններ հարթելուն կօգնի հումորի զգացումը:
Օրվա երկրորդ կեսը առաջինից հաջող կդասավորվի, լավ նորություններ կբերի և կուրախացնի հաճելի անակնկալներով: Հարմար ժամանակ է և՛ ռոմանտիկ ժամադրության, և՛ հին ընկերոջ հետ հանդիպելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Լուրջ տրամադրվեք, եթե ուզում եք այսօր զբաղվել կարևոր գործերով, լուծել ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող հարցերը: Չարժե հույս դնել հաջողակ լինելու ու լավ պայմանների վրա: Լավ է հենվեք սեփական ուժերին, աշխատեք նույնիսկ աննշան սխալներ չանել:
Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա, և եթե օրվա առաջին կեսը կարող է ինչ-ինչ դժվարություններ բերել, ապա երկրորդը ավելի հաճելի կդասավորվի և կուրախացնի: Երեկոն հարմար է ուսման համար. դուք արագ կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրվա սկիզբը հրաշալի է շփումների համար: Դուք ցանկացածի վրա կարող եք լավ տպավորություն թողնել: Դրա համար ջանքեր գործադրելու կարիք չի լինի, պարզապես ձեզ բնական պահեք, և դա կգնահատվի: Չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում:
Օրվա երկրորդ կեսը բավական անհանգիստ կլինի: Անսպասելի նոր գործեր կհայտնվեն, բացի այդ, կպարզվի, որ անհրաժեշտ է շտապ ավարտել այն, ինչ ավելի վաղ եք սկսել: Դուք ամեն ինչից գլուխ կհանեք, բայց հուզումներից խուսափել չի ստացվի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրվա սկզբին կենտրոնանալը դժվար կլինի: Պիտի միաժամանակ մի քանի բանի մասին մտածեք, և չի կարելի ասել, որ դա ձեզ առանձնապես կուրախացնի: Սակայն ձեզ կհաջողվի ոչինչ չմոռանալ ու իրար չխառնել: Ժամանակի ընթացքում իրավիճակն ավելի հանգիստ կդառնա, հետևողական գործելու հնարավորություն կլինի:
Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ կբերի այն մարդկանցից, որոնց հետ նախկինում ընկերություն եք արել, բայց հետո, չգիտես ինչու, կորցրել եք կապը: Հիմա կարող եք վերականգնել հարաբերությունները. դրա համար բոլորն ուրախ կլինեն: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Ուրախության առիթներ կլինեն: Օրը հաջող կդասավորվի, հնարավորություն կտա գլուխ հանել նրանից, ինչն առաջ չէր ստացվում: Շանս կա՝ լուծեք այն հարցերը, որոնց շուրջ վերջերս շատ էիք մտորում: Դուք չեք ուզենա քչով բավարարվել: Ամենահամառ Այծեղջյուրները կարևոր նպատակին հասնելու շանս կունենան:
Աշխատեք ուշադրություն դարձնել մանրուքներին: Այն, ինչ հիմա աննշան է թվում, ավելի ուշ կարող է ազդել ձեր ծրագրերի վրա: Բացի այդ, ինչ-ինչ անսովոր պատահարներ, անսպասելի իրադարձություններ ձեզ հետաքրքիր մտքեր կտան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Շատ բան պիտի անեք: Այդ առիթով անհանգստանալու կարիք չկա. դուք կհասցնեք անել այն ամենն, ինչ ծրագրել էիք ու նույնիսկ ավելին: Նախկինում ձեզ փակուղու առաջ կանգնեցրած շատ խնդիրներ կհաջողվի անսպասելի արագ լուծել ու դրանում կօգնեն փորձը և առողջ բանականությունը: Շրջապատողները հաճախ կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով. դուք կաշխատեք յուրաքանչյուրին օգնել:
Օրվա երկրորդ կեսին հավանական են անսպասելի այցեր, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց վաղուց չէիք տեսել: Զրուցելու բան կունենաք, ինչ-որ կարևոր բան կիմանաք: Նոր գաղափարներ կհայտնվեն, որոնց իրագործմամբ էլ կզբաղվեք մոտ ժամանակներս:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Հրաշալի, վառ ու հագեցած օր է: Բազում ծրագրեր կհայտնվեն և դուք ոգևորությամբ կանցնեք դրանցից յուրաքանչյուրի իրագործմանը՝ առանց նույնիսկ մտածելու այն դժվարությունների մասին, որոնք կարող են առաջանալ: Ձեր էներգիային նախանձել կարելի է: Այսօր ձեզ կհաջողվի այն, ինչ առաջ անհնար էր թվում: Եթե այսօր համախոհների կարիք ունենաք, արագ կգտնեք նրանց. շատերը պատրաստ կլինեն ձեր կողմն անցնել:
Օրը հնարավորություն կտա ուղղել ավելի վաղ գործած սխալները: Դա վերաբերում է նաև անձնական հարաբերություններին: Օրինակ՝ երբ ինչ-որ մեկի հետ հաշտվելու հնարավորություն ընձեռվի, դուք այն բաց չեք թողնի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: