Ալկոհոլի նույնիսկ չափավոր օգտագործումը չի կարող …

Հակառակ տարածված կարծիքի, նույնիսկ ալկոհոլի օգտագործումն օգտակար չէ առողջության համար եւ չի նվազեցնում վաղաժամ մահվան ռիսկը: Այս մասին պարզել են Գերմանիայի Գրայֆսվալդի համալսարանի գիտնականները։

Հետազոտությունը, որը հրապարակվել է PLOS Medicine ամսագրում, հայտնում է, որ ալկոհոլից սովորաբար հրաժարվում են կյանքի տեւողությունը կրճատող հիվանդություններ ունեցող մարդիկ: Հենց այս գործոնն էլ տարբերության է հանգեցնում մահացության մեջ։ Ալկոհոլն ինքնին չի կարող նվազեցնել վաղաժամ մահացության վտանգը։

Գերմանացի գիտնականները վերլուծել են 4028 չափահաս քաղաքացու տվյալները, ովքեր 1996-1997 թվականներին, լինելով 18-64 տարեկան, հարցաթերթիկներ են լրացրել իրենց առողջության, ալկոհոլի եւ թմրամիջոցների օգտագործման, ինչպես նաեւ այլ վատ սովորությունների առկայության մասին։ Հետազոտողները մահացության վերաբերյալ տվյալներ են ստացել հիվանդներին 20 տարվա ընթացքում հետեւելու արդյունքում։

Ստացված տվյալների վերլուծությունը ցրել է ալկոհոլի չափավոր օգտագործման առավելությունների եւ մարդու օրգանիզմի վրա դրա դրական ազդեցության մասին առասպելը:

«Վաղուց համարվում էր, որ ալկոհոլի ցածր կամ չափավոր օգտագործումը կարող է դրական ազդեցություն ունենալ առողջության վրա: Դա հիմնված էր այն տվյալների վրա, որ ալկոհոլ չօգտագործող մարդիկ ավելի շուտ են մահանում, քան թեթեւ կամ չափավոր կերպով խմողները», — բացատրել է հետազոտության ղեկավար Ուլրիխ Ջոնը Գրայֆսվալդի համալսարանի բժշկական դպրոցից:

Ինչպես պարզվել է, ալկոհոլ չօգտագործողների վաղաժամ մահը կապված չէ ալկոհոլից հրաժարվելու հետ, այլ` այնպիսի պատճառների, ինչպիսիք են քրոնիկական հիվանդությունները, ամեն օր ծխելը, թմրամիջոցների օգտագործումը, անցյալում ալկոհոլի չարաշահումը եւ հետագա առողջական խանգարումները: Ալկոհոլը պաշտպանիչ ազդեցություն չունի։

(Visited 17 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: