Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, որը պնդում է, որ հացադուլ է անում բանտում, ուտում է շիլաներ եւ ըմպում բնական հյութեր: Ուրբաթ այդ մասին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Ռաթի Բրեգաձեն «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում:
«Նա բանտ տեղափոխվելուց անմիջապես հետո ստացել է բանկային քարտ: Դա տեղի է ունեցել արագ՝ երկու օրում: Նա սկզբում գնել է որոշակի մթերքներ, այնուհետեւ հրաժարվել դրանցից: Որից հետո որոշ ժամանակ անց նա իր ցանկությամբ գնել է որոշ շիլաներ ու բնական հյութեր: Նա նաեւ շարունակում է ստանալ դեղորայք բժիշկների նշանակմամբ»,-ասել է Բրեգաձեն: Լրագրողի հարցին՝ ընդունում է արդյոք նախկին նախագահը սնունդ ներկայում, նախարարը պատասխանել է «Այո»:
Արդարադատության նախարարը նաեւ հավելել է, որ Սաակաշվիլիի ինքնազգացողությունը ներկայում լավ է եւ նրա բոլոր կենսական ցուցիչները նորմայում են:
Նա նաեւ անդրադարձել է նախկին առաջնորդին հոսպիտալացնելու թեմային՝ նշելով, որ նրա անվտանգությունն ավելի լավ կախահովվի բանտային հիվանդանոցում, քանի քաղաքացիականում, որտեղ տեղափոխելու ուղղությամբ պնդում են ինչպես Սաակաշվիլին, այնպես էլ նրա պաշտպանները: