Ուզում են ասել՝ իրենք են որոշում՝ ընտրել ե՞ք Առուշանյանին, լավ եք արել, մենք էլ․․․

Քաղաքացիների վրդովմունքը տեսնում եք՝ մարդիկ իրենց քաղաքապետին են ուզում, վարչապետը հայտարարեց, որ արդարադատության մարմինները պետք է հաշվի նստեն ժողովրդի կամքի հետ, բայց տեսանք, թե ինչ են անում:

Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Գորիսի համայնքապետ, կալանքի տակ գտնվող Առուշ Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Առուշանյանի գործով այսօր Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում կայացած դատական նիստին, որի ավարտին դատարանը որոշեց բավարարել դատախազների ներկայացրած միջնորդությունն ու 2020թ. դեկտեմբերի 30-ին Առուշանյանի կողմից որպես իր խափանման միջոց մուծված 2 միլիոն դրամ գրավը փոխանցել պետական բյուջե:

«Մարդիկ վրդովված են, չգիտեն՝ ինչ ասեն, իրենց քաղաքապետին են ուզում, որ նա կարողանա քաղաքի բնականոն կյանքը կազմակերպի: Ռեալ քրեական հանցանք կատարած մարդկանց փողն առնում, գրավով բաց են թողնում, Առուշին՝ սենց են անում:

Ինչ-որ խնդիր են լուծում, ուզում են ասեն՝ իրենք են որոշում՝ ընտրել ե՞ք, լավ եք արել, մենք էլ կալանքի տակ կպահենք: Ասում են՝ մանդատ են ստացել, բա սա մանդատ չի՞, 6500 մարդ ձայն է տվել Առուշանյանին մի մարդու նման, ճնշումների պայմաններում:

Դատավորը երկու էջանոց անհեթեթ որոշում կայացնելու համար մի քանի ժամ խորհրդակցական սենյակ է գնում, որ ձգձգի, կամ հանրային նման հնչեղություն ունեցող գործով նիստը ամսի 29-ին են նշանակում: Թող երկուշաբթի նիստ նշանակեր, ինչու՞ այդքան ուշ, հիմա Առուշանյանին նորից տանեն ԱԱԾ պադվալ, հետո նորից բերեն, սա ծաղր է:

Առուշ Առուշանյանին դեռեւս կալանքի տակ պահելու գերխնդիր կա դրված: Բոլորիդ աչքի առաջ փորձեցի ինքնաբացարկի միջնորդություն հայտնել, բայց տեսաք՝ չթողեցին»,- նշեց փաստաբանը:

(Visited 2 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: