Որքան հապաղում են պատվաստումները, այնքան նոր ․․․

Lragir.am-ին հարցարույց է տվել ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը

Տիկին Գրիգորյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների գործընթացը։
Եթե համեմատենք պատվաստումների մեկնարկի շրջանն ու այսօրվա իրավիճակը, այսօր ունենք բավական ակտիվացում։ Սակայն եթե պատվաստման թվերը համեմատենք մեր տարածաշրջանի, ինչպես նաև աշխարհի այլ երկրների հետ, որոնք ունեն պատվաստումերի 70-90 տոկոս ընդգրկում, Հայաստանի ցուցանիշները բավական ցածր են։

Եվ այդ ցուցանիշները չեն կարող իրենց հիմնական դերը կատարել։ Ո՞րն է պատվաստումների հիմնական դերն այս փուլում, դա հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ու մահվան դեպքերի կանխարգելումն ու նվազեցումն է և, իհարկե, առողջապահական համակարգի բեռի նվազեցումը։ Դրա համար պետք է բնակչությանը հնարավորինս հորդորել ժամ առաջ, րոպե առաջ պատվաստվել, քանի որ սա այս պահին միակ ու անվտանգ, արդյունավետ միջոցն է, որ մեզ կօգնի դուրս գալ այս համավարակից։

Առողջապահության նախարարն ասաց՝ ավելի քան 3000 հոսպիտալացված անձանցից 97-ն են պատվաստված։ Բայց մարդկանց հետաքրքրում է այն հարցը, թե կա՞ արդյոք վիճակագրություն՝ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստված, արդեն երկրորդ դեղաչափն ստացած անձանց քանի՞ տոկոսն է վարակվել ու հիվանդությունը ծանր տարել, հոսպիտալացվել։

Պարբերաբար վերլուծություններ են իրականացվում ու տարբեր ցուցանիշներ են վերհանվում։ Միանշանակ, այդ ցուցանիշները համահունչ են միջազգային առողջապահական կազմակերպությունների կողմից հրապարակված ցուցանիշներին։ Նախարարի հրապարակած թվերը փաստում են, որ հոսպիտալացված հիվանդների մոտ 3 տոկոսն է, որ ունեն պատվաստում։

Պատվաստվող անձը պետք է գիտակցի, որ իր մոտ չի կանխարգելվում վարակի առաջացման հավանակությունը, նվազեցնում է ռիսկը, սակայն անձը կարող է հիվանդանալ։ Բայց պատվաստանյութերի հիմնական նպատակը դա ծանր դեպքերի կանխարգելումն է, որոնք կարող են անբարենպաստ ելք ունենալ։ Հայաստանում ակտիվ դեպքերի մոտ 4 տոկոսը պատվաստված են, բայց նրանց մի մասն է, որ հոսպիտալացվել է։ Այլ վիճակագրություն չկա։

Խրոնիկ հիվանդություն ունեցողները, տարեցները սոցիալական ցանցերում մասնագիտական խմբերում բժիշկներին անընդհատ հարցեր են ուղղում, թե արդյոք իրենց հակացուցված չէ պատվաստվելը։ Եթե մարդկանց մոտ այս հարցերը կան, նշանակում է գուցե բավարար չափով իրազեկված չեն։ Ի՞նչ խորհուրդ կտաք այս անձանց։

Covid-ի դեմ պատվաստումերն առաջնահերթ նախատեսված են հենց ռիսկի խմբի անձանց համար։ Նրանք այն անձինքն են, ովքեր խոցելի են հիվանդանալու առումով։ Խոսքն առաջնահերթ 65 և ավելի տարեկան անձանց, խրոնիկ հիվանդություններ ունեցողների մասին է։ Հենց այս անձինք առաջնահերթ պետք է պատվաստվեն։ Պատվաստվելով՝ իրենք կանխարգելում են իրենց մոտ ծանր դեպքերի և մահերի առաջացումը։ Հետևաբար, խորհուրդս ու հորդորս այն է, որ հենց այդ անձինք չպետք է հապաղեն և օր առաջ դիմեն ու պատվաստվեն։ Միայն պատվաստման միջոցով կարող ենք կանխարգելել այս անբարենպաստ ելքերի առաջացումը։

Հայաստանի դեպքում բնակչության քանի՞ տոկոսը պետք է պատվաստվի, որպեսզի իմունային շերտը ձևավորվի։
Առնվազն 80-85 տոկոս պետք է լինի պատվաստումային ընդգրկվածությունը, հատկապես նոր շրջանառվող շճատիպերի դեպքում, որոնց վարակելիությունն ավելի բարձր է։ Մենք ունենք սահմանված թիրախ՝ մինչև տարվա վերջ հասնել բնակչության գոնե 50 տոկոսի առաջին դեղաչափով պատվաստումների իրականացմանը։

Սակայն կարևոր է ընդգծել, որ լիարժեք պաշտպանվածության համար շատ կարևոր է երկու դեղաչափերով պատվաստումը, որպեսզի լիարժեք իմունիտետ լինի։ Համենայնդեպս, ամեն ինչ արվում է, որպեսզի հնարավորինս շուտ հասնենք այդ թիրախներին։ Նաև հետևում ենք համաշխարհային գործընթացներին, միտումները փաստում են, որ այս պարագայում պատվաստանյութը միակ ու անվտանգ միջոցն է։

Հայաստանում կորոնավիրուսից մահացությանդ դեպքերը բարձր են՝ համեմատած այլ երկրների հետ, ինչո՞վ է սա պամանավորված։
Ես վարակաբան չեմ, չեմ կարող կլինիկական ընթացքից խոսել, բայց կարող եմ ընդգծել, որ որքան հապաղում են պատվաստումները, այնքան նոր շճատիպեր են առաջանում։ Դա բնության օրենքն է, և նոր առաջացած շճատիպերն ավելի ագրեսիվ են, նպաստում են ավելի շատ ծանր դեպքերի առաջացմանն ու մահվան դեպքերի ավելացմանը։

Այս ամիսներին հավաքագրված տեղեկատվությունը ի՞նչ է ցույց տալիս՝ Հայաստանում պատվաստումների հետևանքով առողջական լուրջ խնդիրների առաջացման կամ մահվան դեպքեր եղե՞լ են։

Իրականացվում է հետպատվաստումային անբարեհաջող երևույթների մշտադիրտարկում ու վերլուծություն։ Եվ հիմնական գրանցվող երևույթները կարճատև են, առանց յուրահատուկ բուժման անհրաժեշտության։ Հիմնականում լինում են տեղային կամ ընդհանուր երևույթներ՝ ջերմության բարձրացում, մարմնի ընդհանուր ցավ, ընդհանուր թուլություն, որոնք կարճատև են և մեկ-երկու օրվա ընթացքում անցնում են։

Լուրջ ու ծանր հետպատավստումային երևույթներ Հայաստանում չեն գրանցվել, պատվաստումների հետ պատճառահետևանքային կապ ունեցող մահվան դեպքեր ևս չեն գրանցվել։ Պատվստումից հետո գրանցված դեպքը չի նշանակում պատվաստման հետևանքով է։ Եվ պատվաստումները չեն կարող կանխարգելել այլ հիվանդությունների առաջացումը, որոնք հենց բնորոշ են տվյալ տարիքային խմբերին։

(Visited 1 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: