ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Ձեր միջեւ կարող է հայտնվել երրորդ ավելորդը։ Հնարվոր է, նա լինի ձեր սիրելի էակի ապագա կամ պոտենցիալ սիրեցյալը։ Իսկ միգուցե անցյալից եկած ուրվակա՞ն է։ Վճռական եղեք, քանզի եթե նա խոչընդոտ դառնա ձեր հարաբերություններին, տարաձայնություններից խուսափել չի լինի։

ՑԼԵՐ

Սիրում է, թե՞ չի սիրում։ Այսօր դուք միանգամից մի քանի երիցուկ եք փորձարկելու։ Բայց աստղերը հուշում են չտանջել այդ անմեղ ծաղիկներին։ Փորձեք մեկ ուրիշ բանի մասին մտածել, գիրք կարդալ, լավ ֆիլմ դիտել եւ պատասխանը կգտնեք։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Աստղերը հուշում են օրը նվիրել սիրելի էակին։ Եթե կարող եք երգել՝ երգեք, եթե ստեղծագործում եք, ապա կարելի է բանաստեղծություն ձոնել սիրելիին։ Իսկ եթե նման տաղանդներ չունեք, ուրեմն օրն անցկացնել ընթերցանությամբ կամ ասմունքեք հատուկ նրա համար։ Գլխավորը ուշադրությունն է։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ինչ-որ ինտելեկտուալ գործով զբաղվեք սիրելի էակի հետ։ Կարող եք միասին խաչբառ լուծել, վիկտորինաներ դիտել կամ հանելուկներ լուծեք։ Այսինքն՝ թույլ տվեք այսօր, որ ուղեղը մի քիչ մարզվի եւ ավելի ճկուն դառնա։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Դուք շատ քիչ ժամանակ ունեք։ Շտապեք, այլապես ձեր երջանկությունը կանհետանա, եւ դուք այդպես էլ չեք կարողանա գտնել այն։ Դուք իրավիճակը փրկելու շանսեր դեռ ունեք, բաց մի թողեք այդ հնարավորությունը։ Պարզապես մեծ ցանկություն է հարկավոր։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր սիրելի էակը կզգա, թե ինչ եք ցանկանում ասել ու անել եւ ձեր անակնկալներն այդպես էլ չեն ստացվի։ Աստղերը հուշում են, որ եթե ուզում եք հաճելի նվեր մատուցել սիրելիին, ավելի ուշադիր ու զգոն եղեք։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ժամանակ չեք ունենա ընտանիքի անդամների, սիրելի էակի եւ ընկերների համար։ Ճիշտ է, ձեր աշխատանքային գրաֆիկը շատ խիտ է, բայց մի քանի ժամ տրամադրեք նրանց, քանզի հարազատներից ստացած դրական էներգիան աշխատանքի համար նույնպես օգտակար է։

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր սիրելի էակի համար դժվար կլինի հասկանալ, թե ինչ եք իրենից ակնակալում։ Այո, դուք նույնպես չեք հասկանա ձեր ցանկությունները։ Ձեզ համար կարեւոր կլինի ոչ թե զրույցի թեման եւ արդյունքը, այլ գործընթացը։ Բայց դա էլ զայրացնելու է սիրելիին։ Պատրաստվեք։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Նոյեմբերի 3-ին բնության գրկում եղեք։ Ձեր ընտրյալի հետ վայելեք ջրի կարկաչը եւ հիացեք պարզ երկնքի գեղեցկությամբ. կամ ալիքներով ու ամպերով։ Խարույկ վառեք կամ մնացեք անձրեւի տակ (եթե իհարկե, չեք վախենում դրա հետեւանքով ի հայտ եկող առողջական խնդիրներից)։ Դա ավելի կմտերմացնի ձեզ եւ կամրապնդի հարաբերությունները։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր սիրելի անձնավորությունը ռոմանտիկ տրամադրություն կունենա։ Աստղերը խորհուրդ են տալիս հիշել այն խանութի հասցեն, որտեղից կարելի է միլիոն վարդեր գնել կամ գոնե մեծ խաղալիք։ Իսկ սիրելիի պատուհանի տակ «Ես քեզ սիրում եմ» հաստատ հիանալի գաղափար է։

ՋՐՀՈՍՆԵՐ

Ձեր անձնական խնդիրների մասին բոլորին մի պատմեք։ Ուրիշների խղճահարությունը ոչ մի դրական ազդեցություն չի ունենա ձեր հարաբերությունների կարգավորման վրա։ Ավելին, հավանականությունը մեծ է, որ ընթացքում ձեր պատմությունը կհամալրվի սխալ ու սարսափեցնող մանրամասներով։

ՁԿՆԵՐ

Նոյեմբերի 3-ը ցույց կտա, թե որքան հեռուն կգնան ձեր հարաբերությունները։ Կարելի է ասել, որ օրը վճռական կլինի հետագա ձեր ամբողջ կյանքի համար։ Այո, այսօր կգործի «Ինչպես տարին դիմավորես, այնպես էլ այն կանցկացնես» սկզբունքը։ Ուստի, փորձեք այսօր չվիճել, հարաբերություններ չպարզել սիրելի էակի հետ, այլ լինել ջերմ ու ներդաշնակ։

(Visited 7 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: