Կանանց 8 արարք, որոնք զայրացնում են տղամարդկանց

Կանանց 8 արարք, որոնք զայրացնում են տղամարդկանց

Ուրիշ կանանց հանդեպ քննադատություն

Քեզ համար նրանք մրցակիցներ են, իսկ նրա համար՝ պարզապես մարդիկ: Ու քո բոլոր թունոտ մեկնաբանությունները նրանց հասցեին վաղ թե ուշ կհոգնեցնեն տղամարդուն: Իսկ եթե դու զոհ ես ընտրել ու փորձում ես նրան ներկայացնել ոչ շահեկան լույսի ներքո, ապա տղամարդը, չի բացառվում, որ դրանից եզրակացնի՝ դու նախանձում ես նրան: Իսկ եթե նախանձում ես, ապա գուցե նա իսկապե՞ս ավելի լավն է:

Անընդհատ ուշադրության պահանջ

Քնքշությունը լավ է, ու առանց դրա հարաբերություները բանի նման չեն: Սակայն, եթե դա տեղի է ունենում միշտ, ապա կարող է շատ արագ հոգնեցնել ու ձանձրացնել:

Անվստահություն

Տղամարդիկ չեն սիրում, երբ կանայք անընդհատ պահանջում են սեփական գրավչության մասին հավաստումներ, սիրո խոստովանություններ ու շատ են ուրիշի կարծիքին տեղ տալիս: Նրանց հետ շատ խնդիրներ են լինում:

Ակնարկներ

Դու երբեք չես ասում, թե ինչ ես ուզում՝ անընդհատ ակնրակներ ես անում: Իսկ նա արդեն հոգնել է գուշակություններ անելուց եւ սկսում է զայրանալ: Մի՛ ջանացեք:

Դու նրան զրկում ես անձնական տիրույթից

Երբ սկսում ես մանրամասն հարցնել նրա գործերից, թե ուր է եղել ու ինչով է զբաղվել, դա նրան նյարդայնացնում է, եթե անգամ թաքցնելու ոչինչ չունի: Ու բացի այդ, նա կարծում է, որ իր համակարգիչը, հեռախոսն ու դարակները քեզ համար անձեռնմխելի պետք է լինեն:

Դու չափազանց շատ ես խոսում

Քեզ թվում է, թե ամեն ինչ, որ ասում ես՝ շատ կարեւոր է: Իսկ նա կարծում է, որ դա կարելի է ասել ընդամենը մեկ-երկու արտահայտությամբ: Շատ տեղեկությունը տղամարդիկ դժվարությամբ են ընկալում. դա նրա համար ձանձրալի է ու, ի վերջո, նա դադարում է լսել ձեզ:

Չափազանց զգացմունքայնություն

Կանայք շատ զգայուն էակներ են. դա գիտեն բոլոր տղամարդիկ ու հենց այդպես էլ ընդունում են: Իսկ երբ դու ցանկացած մանրուքից սկսում ես լաց լինել, դրանից տղամարդն իրեն վատ է զգում:

Դու նրան քեզ հետ խանութ ես տանում ու երկար ես այնտեղ մնում

Նա ուրախ կլինի ուղեկցել քեզ, եթե ընդամենը մեկ բաժին ես մտնելու: Սակայն կես օր տեւող շոփինգը նրա համար չէ:

(Visited 1 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Комментарии: 1
  1. HillReila

    deep web drug url current darknet markets

Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: