Արծրուն Հովհաննիսյանը նոր աշխատանքի կանցնի. վերադարձ պետական աշխատանքի

Արծրուն Հովհաննիսյանը նոր աշխատանքի կանցնի. վերադարձ պետական աշխատանքի

ArmLur.am-ի տեղեկություններով` ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրոն Հովհաննիսյանը առաջիկայում նոր աշխատանքի կանցնի ՀՀ Ազգային ժողովում: Մեր ղբյուրները փոխանցում են, որ նա ԱԺ-ում նշանակվելու է ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնժողովում՝ որպես փորձագետ: Այս տեղեկությունը ArmLur.am-ը փորձեց ճշտել Արծրուն Հովհաննիսյանից:

«Չեմ մեկնաբանում ձեր տեղեկությունը»,- ի պատասխան ասաց Հովհաննիսյանը: Այսինքն՝ ըստ էության նա ոչ հերքեց, ոչ էլ՝ հաստատեց ArmLur.am-ի տեղեկությունը: Հավելենք, որ մեզ հասած լուրերի համաձայն, Արծրուն Հովհաննիսյանի նշանակման հարցը լուծված է՝ մնացել են տեխնիկական հարցերը, և նա ԱԺ-ում աշխատանքի կանցնի: Չի բացառվում որևէ կարգավիճակով ներգրավվի նաև 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ստեղծվելիք հանձնաժողովի աշխատանքներին։

(Visited 6 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: