Աստղագուշակ․ նոյեմբերի 3
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Աշխատեք օրվա առաջին կեսն առավելագույնս արդյունավետ օգտագործել, կարևոր գործերը մի հետաձգեք: Դուք շատ բան կհասցնեք անել. օրինակ՝ հաջողությամբ կավարտեք այն, ինչին արդեն մեծ ուժեր եք նվիրել: Նշված ժամանակահատվածը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար: Գումարին վերաբերող հարցերում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա:
Օրվա երկրորդ կեսին ինչ-որ բանի վրա կենտրոնանալը կդժվարանա: Անընդհատ շեղվելու պատճառներ կլինեն, շրջապատողները կփորձեն խառնվել ձեր գործերին: Մեկ ուրիշին դա, հնարավոր է, նյարդայնացներ, իսկ դուք կպահպանեք լավ տրամադրությունը և բարեհամբույր կլինեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրվա սկզբին մանրուքների պատճառով մի տագնապեք: Ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ, բայց դրանից կարող եք օգուտ քաղել: Մտածեք՝ ինչպես օգտագործել նոր պայմանները հին նպատակներին հասնելու համար. դուք անպայման կգտնեք դա անելու հնարավորությունը:
Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, օրվա երկրորդ կեսն էլ ուրախության բազում առիթներ կբերի: Այդ հատվածը բարենպաստ կլինի մտերիմների հետ շփվելու և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, ինչպես նաև՝ նվերներ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Աշխատեք առավոտյան ոչ ոքի հետ չվիճել: Դժվար կլինի անձերին չանցնելն ու փոխադարձ դժգոհություններից, վիրավորանքներից խուսափելը: Այնպես որ՝ բոլորին դուրեկան որոշում ընդունել հազիվ թե ստացվի, իսկ ահա վիճելու վտանգ կա: Լուրջ հարցերի քննարկումը լավ է հետաձգեք: Մի փոքր սպասեք ու շուտով ձեր ճշմարտացիությունը բոլորին ակնհայտ կդառնա:
Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով ու լավ նորություններով: Նախկինում իրենց նախաձեռնությունների հաջողությանը կասկածող Երկվորյակները ինքնավստահություն ձեռք կբերեն, ծրագրելուց կանցնեն վճռական գործողությունների:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Առանց կասկածելու ստանձնեք կարևոր ու շտապ գործերը: Դուք հրաշալի գլուխ կհանեք այդպիսի գործերից, հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ ուրիշներն անհաջողության են հանդիպել: Հաճախ դրանում կօգնի շրջապատողների հանդեպ ձեր ուշադրությունը: Դուք կկռահեք նրանց ցանկությունների, մտադրությունների ու ծրագրերի մասին, յուրաքանչյուրին մոտեցում կգտնեք: Չի բացառվում՝ հուսալի համախոհներ ձեռք բերեք, որոնք ժամանակի ընթացքում ձեր ընկերները կդառնան:
Օրը հարմար է գնումների համար: Դուք գումարը զուր չեք ծախսի, բայց օգտակար ու պիտանի իրերի վրա էլ չեք խնայի, կընտրեք այն, ինչ օգտակար կլինի ձեր ու ձեր մտերիմների համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրվա առաջին կեսն արժե արդյունավետ անցկացնել: Հիշեք այն գործերի մասին, որոնք նախկինում չի հաջողվել ավարտել, վերադարձեք այն ծրագրերին, որոնք չեն իրագործվել: Հիմա աստղերը ձեր կողմից կլինեն, և ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Շրջապատողները հաճույքով կօգնեն: Ե՛վ հին ծանոթները, և՛ նրանք, ում հետ միայն վերջերս եք ծանոթացել, պատրաստ կլինեն աջակցել ձեր գաղափարները:
Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների, ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների համար: Կարող եք հանգիստ քննարկել և՛ գործնական, և՛ անձնական բնույթի կարևոր հարցերը: Լավ լուծումներ անպայման կգտնվեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Շտապելու կարիք չկա: Օրվա սկզբին արժե զգույշ լինել. դա ամենահասարակ ժամանակը չի լինելու հատկապես գործնական տեսանկյունից: Ամեն անգամ չի հաջողվի արագ գլուխ հանել գործերից, պատասխաններ գտնել կարևոր հարցերին: Բայց դուք խոչընդոտների առաջ չեք ընկրկի ու լուրջ սխալներ չեք անի, այդ իսկ պատճառով հաջողության կհասնեք անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները:
Օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Հավանական են հանդիպումներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Հնարավորություն կունենաք վերականգնել նախկինում ձեր կյանքում կարևոր դեր խաղացած հարաբերությունները, հաշտվել վեճից հետո: Կոգեշնչեն սիրելի մարդու հետ շփումները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրվա սկզբին պրովոկացիաներին մի տրվեք: Հանգստություն պահպանելը դժվար կլինի, քանի որ շրջապատողները կարծես հատուկ կփորձեն ձեր համբերությունը: Սուր անկյունները հարթելուն կօգնեն բարեհամբույր լինելն ու հումորի զգացումը: Հենց դրանց շնորհիվ հարաբերություններում ներդաշնակությունը շատ շուտով կվերականգնվի:
Օրվա երկրորդ կեսը նոր գործեր ու առաջադրանքներ կբերի, որոնց լուծմանը ոգևորությամբ կանցնեք: Կհաջողվի ոչ միայն հասնել անհրաժեշտ արդյունքին, այլև հաճելի ծանոթություններ հաստատել: Մարդիկ, որոնց այսօր կհանդիպեք, կարող են կարևոր դեր խաղալ ձեր կյանքում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Լուծեք բարդ հարցերը, փորձեք գլուխ հանել նրանից, ինչը նախկինում փակուղու առաջ է կանգնեցրել ձեզ: Օրը մեծ հաջողության հասնելու հնարավորություն կտա, փոխարենը միայն նպատակասլացություն կպահանջի, որի պակասը չունեք: Ուժեղ համախոհներ գտնելու և այնպիսի մարդկանց հետ ծանոթանալու շանս կունենաք, որոնք կիսում են կյանքի հանդեպ ձեր հայացքներն ու պատրաստ են մասնակցել անսովոր ու համարձակ նախագծերին:
Դուք հաճախ կհայտնվեք ուշադրության կենտրոնում, հետաքրքրություն կառաջացնեք նրանց մոտ, ովքեր նախկինում լրիվ անտարբեր էին շրջապատողների հանդեպ: Չի բացառվում անսովոր սիրային պատմության սկիզբը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Գործեք: Օրը բազում նոր հնարավորություններ կբացի, և դուք ճիշտ կվարվեք, եթե փորձեք դրանցից յուրաքանչյուրն օգտագործել: Օգտակար կլինի այն, ինչ ավելի վաղ եք սովորել: Վաղուց ստացած փորձի շնորհիվ դուք այսօր սխալներ չեք անի:
Հաճելի կլինեն հին ծանոթների հետ շփումները: Կարևոր չէ՝ կհանդիպեք, թե կսահմանափակվեք վիրտուալ զրույցով: Բոլոր դեպքերում քննարկելու բան կգտնվի: Կարևոր խոսքեր կհնչեն, որոնց վաղուց էիք սպասում: Որոշ Աղեղնավոր կհաշտվեն նրանց հետ, ում հետ վիճել էին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Պատմեք կարևորի մասին, կիսվեք ձեր ծրագրերով, քննարկեք համարձակ գաղափարները: Այսօր ձեզ ուշադիր կլսեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Չի բացառվում նրանց մեջ ազդեցիկ համախոհներ ու օգնականներ գտնեք, որոնց վրա միշտ կարող եք հույս դնել: Հիմա սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում կարող են ոչ ֆորմալ բնույթ ստանալ:
Օրը հարմար է մտերիմների հետ շփվելու համար: Կուրախացնի միասին առօրյա գործերով զբաղվելու հնարավորությունը, նույնիսկ դատարկ զրույցները դրական հույզեր կպարգևեն: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Զբաղվեք նրանով, ինչը հոգեհարազատ է ձեզ: Այսօր ինտուիցիան անսխալ կհուշի, թե որ գործերի վրա արժե կենտրոնանալ, որ գաղափարներն է լավ միանգամից կյանքի կոչել: Դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին, կհասկանաք, որ ճիշտ ճամփա եք ընտրել: Հեշտ կլինի համախոհներ ընտրելը: Երբեմն ձեր կողմը կանցնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում:
Օրվա երկրորդ կեսին հնարավոր են հաջող զուգադիպություններ, անսպասելի բացահայտումներ, որոնք ձեզ կուրախացնեն: Չի բացառվում՝ հասկանաք՝ ինչ է պետք անել, որպեսզի ձեր հին ցանկությունն իրականություն դառնա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Քննարկեք գործերն ու ծրագրերը: Դուք լավ խորհուրդներ կլսեք, կստանաք հենց այն տեղեկատվությունը, որի կարիքն ունեիք կարևոր որոշում ընդունելու համար: Աջակցություն կարող են առաջարկել մարդիկ, որոնք նախկինում չէին հետաքրքրվում ձեր գործերով ու գաղափարներով: Նրանք հուսալի համախոհներ, իսկ ժամանակի ընթացքում նաև լավ ընկերներ կդառնան:
Օրվա երկրորդ կեսին լավ է խուսափեք հոգնեցնող գործերից ու սթրեսային իրավիճակներից: Հանգիստը ձեզ չի խանգարի: Կարող եք հիշել հին նախասիրության մասին: Այն կօգնի շեղվել միապաղաղությունից, երկար ժամանակով կբարձրացնի ձեր տրամադրությունը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: