Պատերազմը բաժանեց մեզ, քանդեց մեր ընտանիքը, տարավ քեզ և սպանեց ինձ…

Էմմայի խոսքերը… 😔🙏🏻
26.09.2020թ վերջին օրը, երբ դու տանն էիր, հայրենիքի նվիրյալ մարտիկ։ 27.09.2020թ. չարաբաստիկ օր, ուժեղ տագնապ՝ սարսափելի ուժեղ ձայնով, 6֊անց էր՝ զանգ զորամասից.«պատերազմ է, Մխիթարյան»: Մխիթարյանը 3 օր առաջ էր պատրաստվել պատերազմին… Ես ինձ կորցրել էի, իսկ Արմանը ուրախ զվարթ համբուրեց

Անգելինային ու ինձ, ասելով՝ «կամ կգամ ,կամ կբերեն» ու գնաց։ 2ժ սիրտս ճմլվում էր, չէի կարողանում ուշքի գալ ։ 9֊անց էր՝ Արմանը զանգեց,ես գնացիու պատուհանից տեսա մեքենաների շարասյունը։ Միշտ առաջինն էր…Հարցնում եմ. «Ու՞ր Արման,Արցախ պատերազմ է»։ Ամեն վարկյան աղոթում էի, որ գոնե վիրավորվի ու գա։

28.10.2020թ առավոտյան 6֊ին զանգ՝ «Ես սաղ եմ, Էմմ»։ Հուզվեցի, սկսեցի խեղդվել, իսկ ինքը ուրախ գոռաց. «Հազիվ երազանքս կատարվել է Էմմ, վերջապես 19 տարվա սովորածս կօգտագործեմ։ Չփորձես մարտական հոգիս կոտրել»: Միանգամից սառա։ Մղձավանջային օրերը գլորվում էին սարսափ ֆիլմի նման, չգիտեի

Անգելինայիս ինչ ասեմ, ոնց պահեմ արցունքներս, մենակությունից ու վախից դողում էի։ 09.10.2020թ որոշ չափով հաղթահարած սարսափ օրերը զանգեցի Արմանին, հարցրի ոնց է. «Լավ եմ, շատ լավ»։ Ուրախ֊ուրախ ձայնով ասաց ինքը։ Հարցրի ինչի համար է այդպես ուրախ, ասաց. «Էմ քիչ է ես սաղ եմ, զորքս էլ է հետս»:

Բոլորի համար դողալով պայքարեցիր Արման ջան…
11.10.2020թ ժամը 7֊անց էր՝ վեր թռա քնից, շատ անհանգիստ էի,զանգեցի Արմանին, մի փոքր տխուր խոսեց։ Եղանակը նայել ու իրեն ասել խնդրեց։ Նայեցի ու հետ զանգեցի ուրախ, ամբողջ օրը արև էր։ Ասաց հեչ լավ չէ, բայց չհասկացա ինչու։
«Էմ տեղ եմ գնում պարապ չեմ, մարդ պիտի բերեմ, հետ գամ կզանգեմ…»

ԵՎ մինչև օրս սպասում եմ զանգիդ, իմ խենթ ու խելառ կես։ Պատերազմը բաժանեց մեզ, քանդեց մեր ընտանիքը, տարավ քեզ և սպանեց ինձ…
Կներես մեզ Արման ջան…

Խոնարվում եմ քո առաջ…
Պատիվ ունեմ ու հպարտ եմ, որ կինդ եմ, ԻՄ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ…🙏🏻🙏🏻🙏🏻

(Visited 9 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: