Երբ տղամարդը կնոջ հետ գիշեր է անցկացնում, դա խոսում է․․․

Երբ տղամարդը կնոջ հետ գիշեր է անցկացնում, դա խոսում է կրքի մասին։ Երբ տղամարդը ընթրում է կնոջ հետ, դա խոսում է նրա մասին, որ նա հետաքրքրված է այդ կնոջով, իսկ խանդելն արդեն ցույց է տալիս հարաբերությունների ամբողջ լրջությունը։ Բայց հենց կնոջ մասին հոգ տանելուց է սկսվում տղամարդու սերը։ Ինչպե՞ս է չափվում տղամարդու սերը՝ նվերներո՞վ, հոգատարությա՞մբ, ուշադրությա՞մբ…

Յուրաքանչյուր կին իր չափանիշներն ունի։ Իսկ ես կարծում եմ, եթե տղամարդը սիրում է, նա միշտ Ձեր կողքին է, նրա համար միշտ Դուք եք ճիշտ… Տղամարդը նա է, ով կարող է «սոսնձել» կոտրված սիրտը և հպարտանալ նրանով, որ կարողացել է նվաճել այն միակի սերը, ով իրեն իսկապես պետք էր։ Հենց դա է կանացի երջանկությունը. լինել կապրիզներով լի կին հոգատար տղամարդու ձեռքերում։

Մի՛ կորցրու այն կնոջը, ով, տեսնելով քո թերությունները, շարունակում է սիրել քեզ։ Վատ տղամարդը միշտ փչացնում է իր կողքի կնոջը. նա դառնում է նյարդային, անվստահ, երբեմն էլ հիստերիկ պոռթկումներ է ունենում։ Լավ տղամարդու կողքին կինը դառնում է երջանիկ, հոգատար և ծաղկում է։

Մի՛ փչացրեք ձեր նյարդային համակարգը վատ տղամարդկանցով։
Կինը ընդամենը 3 ակնկալիք ունի տղամարդուց, և, եթե ձեզ թվում է, թե դա տունը, մեքենան և թանկարժեք վերարկուն է,ապա չարաչար սխալվում եք։ Դրանք են՝ հավատարմությունը, ուշադրությունը և շնորհակալ լինելը։
Թարգմանեց Hrachuhi Epremyan

(Visited 5 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: