Պատրաստվեք դիմադրել նոր առաջացող վարակին. Երկրագնդի վրա նոր վիրուս կհայտնվի, որի սանձելը անհնար է լինելու. ԱՀԿ
ԱՀԿ-ի ղեկավարը համաշխարհային հանրությանը կոչ է արել դասեր քաղել ներկայիս COVID-19-ի համավարակից և նոր վարակի պատրաստվել: ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը երկրի վրա նոր վիրուսի առաջացում է կանխատեսում:
Այդ մասին ԱՀԿ ղեկավարը հայտնելէ«Մեծ քսանյակի»(G20)առողջապահության և ֆինանսների նախարարների հետհանդիպման ընթացքում։«Կենսաբանական տեսանկյունից անվիճելիէ,որ երբևէ մեկ այլ վարակ կհայտնվի, որը մենք պարզապես ի վիճակի չենք լինի սանձել»,-հայտարարել է Գեբրեյսուսը։
Նա ընդգծել է,որ մարդկությունը պետքէ դասեր քաղի կորոնավիրուսի ներկայիս համավարակից։Նրա խոսքով՝աշխարհը միայն այդ կերպ կարող է նախապատրաստվել հաջորդին։ Գեբրեյեսուսը նշել է, որ համաշխարհային հանրությանն անհրաժեշտ է «ուժեղացված»ԱՀԿ,նոր ֆինանսական մեխանիզմ՝համավարակների դեմ պայքարն ապահովելու համար և առավել արդյունա-վետ կառավարում՝ առողջապահության ոլորտում սպառնալիքների դեմ պայքարի ֆինանսավորման խորհրդի ստեղծման և համավարակների դեմ պայքարի մասին համաձայնագրի ստորագրման տեսքով:
Այս հարցի վերաբերյալ որոշումը նախատեսվումէ ընդունել Առողջապահության համաշխարհային ասամբլեայի հատուկ նստա-շրջանում,որը նախատեսված է նոյեմբերին:Իր ելույթի ընթացքում ԱՀԿ-ի ղեկավարը ուշադրություն է հրավիրել պատվաստա-նյութերի հասանելիության հարցում աշխարհում հավասարության բացակայության վրա:
Նա նշելէ,որ հիմա կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ պատվաստված են մոլորակի բնակիչների36տոկոսը:Դրա հետ մեկտեղ, նրա տվյալներով,Աֆրիկայում այդ ցուցանիշը կազմում է«ընդամենը 6 տոկոս»:Գեբրեյեսուսը հատուկ ընդգծել է,որ պատվաս-տանյութերը կարող են փրկել կյանքը, սակայն չեն կարող դադարեցնել վիրուսի փոխանցումը:
Այդ կապակցությամբ նա երկրներին կոչ է արել օգտագործել բոլոր գործիքները, առողջապահության և սոցիալական ոլորտում մշակված միջոցառումները ներառյալ, «թեստավորման, բուժման և պատվաստանյութերի հետ համատեղ»: