COVID-19-ով հղի կանայք ավելի շատ հակամարմիններ են փոխանցում աղջիկներին, քան տղաներին

Տղամարդիկ ավելի խոցելի են կորոնավիրուսի նկատմամբ, եւ դա վերաբերում է նույնիսկ դեռ չծնված տղաներին։ Մասաչուսեթսի գլխավոր հիվանդանոցի նոր հետազոտությունը ցույց է տվել, որ COVID-19-ով հղի կանայք ավելի շատ հակամարմիններ են փոխանցում աղջիկներին, քան տղաներին:

Ըստ Medportal.ru-ի՝ հետազոտությանը մասնակցել են 68 ապագա մայրեր, ովքեր հղիության ընթացքում տառապել են թեթեւ կամ միջին ծանրության COVID-19-ով։

Բոլոր նորածինների մարմնի քաշը եղել է նորմայի սահմաններում։ Նորածիններից ոչ մեկը մորից չի վարակվել կորոնավիրուսով, ինչը հաստատվել է ՊՇՌ թեստով։ Սակայն երբ գիտնականները գնահատել են մայրերի եւ երեխաների չեզոքացնող հակամարմինների մակարդակը պորտալարի արյան նմուշներում եւ պլասենցայի հյուսվածքներում, զգալի տարբերություններ են հայտնաբերվել:

Տղաներով հղի կանայք ունեցել են հակամարմինների ավելի ցածր մակարդակ, քան աղջիկների ապագա մայրերը: Բացի այդ, տղաները ավելի քիչ հակամարմիններ են ստացել իրենց մայրերից, քան աղջիկները, ինչը վկայում է վարակից ավելի վատ պաշտպանվածության մասին:Գիտնականների կարծիքով՝ մոր վարակվելուց հետո տղաների մոտ կարող է առաջանալ բորբոքային պատասխան, որից աղջիկներն ավելի պաշտպանված են։

Բորբոքումը կարող է նաեւ կանխել հղի կնոջ լիարժեք իմունային պատասխանի զարգացումը: Հատկանշական է, որ այլ լուրջ վարակներով վարակվելու դեպքում՝ գրիպով, կապույտ հազով, աղջիկների եւ տղաների մոտ հակամարմինների տիտրերի նման տարբերություններ չեն եղել, նշել են գիտնականները։

(Visited 1 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: