ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է, որ Աֆղանստանը կանգնած է հումանիտար ծանր ․․․

Աֆղանստանն այսօր ապրում է աշխարհի ամենածանր ճգնաժամերից մեկը, հանրապետության առողջապահական համակարգը եւ սոցիալական ծառայությունները գտնվում են փլուզման եզրին, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է երկրում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Սալամ ալ-Ջանաբին։

«Աֆղանստանն այժմ ապրում է աշխարհի ամենածանր ճգնաժամերից մեկը, եւ դրա կարիքներն ամեն օր աճում են: Ի լրումն թերսնման եւ պարենային անապահովության աճող ճգնաժամի, առողջապահական համակարգը եւ սոցիալական ծառայությունները գտնվում են փլուզման եզրին», — ասաց Ալ Ջանաբին:

Նրա խոսքով՝ արդեն 2021 թվականի սկզբին Աֆղանստանում իրավիճակն ամենաանբարենպաստներից մեկն էր աշխարհում. հանրապետության բնակչության գրեթե կեսը, այդ թվում՝ 10 միլիոն երեխա, մարդասիրական օգնության կարիք ուներ։

«Վերջին իրադարձությունների եւ երկրում ապրող տնտեսական ցնցումների հետեւանքով ավելի ու ավելի շատ ընտանիքներ են սահմանագծին հայտնվել: Կանխատեսվում է, որ Աֆղանստանի բնակչության կեսից ավելին կբախվի սաստիկ սովի, քանի որ Աֆղանստանի մարդասիրական կարիքները ռեկորդային մակարդակի են հասնում: Աֆղանստանում պարենային անապահովության աճի հետ մեկտեղ ավելանում է սուր թերսնման դեպքերի թիվը մինչեւ հինգ տարեկան երեխաների շրջանում»,- ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնյան:

Զրուցակիցը վստահություն է հայտնել, որ առանց հրատապ միջոցառումների հաջորդ տարի Իսլամական Հանրապետությունում հումանիտար իրավիճակը կշարունակի վատթարանալ։ Ընդ որում, Ալ-Ջանաբին Աֆղանստանի ներկայիս հումանիտար կարիքների համար անհրաժեշտ ծախսերը 192 մլն դոլար է գնահատել:

«Այդ գումարը, անշուշտ, կավելանա, քանի որ կարիքները նույնպես կշարունակեն աճել: 192 մլն դոլարից ՅՈՒՆԻՍԵՖ-ի դոնորները հատկացրել են անհրաժեշտ աջակցության մոտ 70 տոկոսը։ Մենք կոչ ենք անում դոնորներին պահպանել իրենց հումանիտար ներդրումները, ինչպես նաեւ ներդրումները Աֆղանստանի զարգացման մեջ` վերջին տասնամյակների ձեռքբերումները բաց չթողնելու համար»,- հավելել է Ալ Ջանաբին:

(Visited 12 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: