Ֆիլիպ Կիրկորովն իրեն պաշտոնապես հայ է «ճանաչել»

«Армянушки интернейшенел». Ֆիլիպ Կիրկորովն իրեն պաշտոնապես հայ է «ճանաչել»

Դերասան, կատակերգու Միխայիլ Գալուստյանը նախօրեին մեծ շուքով նշել է 42-ամյակը, որի ընթացքում հյուրերն ի սրտե ուրախացել են։ Աստղին յուրօրինակ ձեւով շնորհավորել են Գարիկ Մարտիրոսյանն ու Ֆիլիպ Կիրկորովը՝ կատարելով ռուսական փոփի արքայի «Снег» երգը։ Մարտիրոսյանը կոլեկտիվին տվել է «Армянушки интернейшенел» անվանումը։

Stories բաժնում հետեւորդներից մեկը Գարիկին հարցրել է, թե երբ է Կիրկորովն իրեն հայ ճանաչելու, ինչին Մարտիրոսյանը պատասխանել է՝ «արդեն»։

Ֆիլիպ Կիրկորովը երեկույթի ամենաակտիվ հյուրերից էր։ Արտիսը ձայնակցում էր Artik-ի եւ Asti-ի փոքր համերգի ընթացքում, որոնք իրենց ելույթով շնորհավորել են Գալուստյանին եւ կատարել իրենց գլխավոր հիթերը։

(Visited 8 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: