Փորձագետները պատմել են այն մասին, թե ինչու է այս սովորությունը վտանգավոր ու ինչ խնդիրներ կարող է առաջացնել

Փորձագետները պատմել են այն մասին, թե ինչու է այս սովորությունը վտանգավոր ու ինչ խնդիրներ կարող է առաջացնել

Եղունգներ կրծելու սովորությունը այսօր տարածված է աշխարհի տարբեր երկրներում, չնայած այս սովորությունը ամենեւին էլ անվնաս չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Ամերիկացի փորձագետները պատմել են այն մասին, թե ինչու է այս սովորությունը վտանգավոր ու ինչ խնդիրներ կարող է առաջացնել՝ եղունգների արտաքին տեսքի վատացումից բացի:

1. Ստամոքսի խնդիրներ

Մեր եղունգների տակ օրվա ընթացքում հավաքվում են մեծ քանակության վնասակար միկրոօրգանիզմներ, որոնք երկար ժամանակ կարող են պահպանել իրեն կենսունակությունը: Այսպիսով եղունգը կրծող մարդը, ինքն էլ չնկատելով, մեծ քանակության վիրուսներ ու բակտերիաներ է կուլ տալիս, որոնք հայտնվելով ստամոքսում ու աղիներում, կարող են մի շարք ինֆեկցիոն հիվանդություններ ու առողջական այլ խնդիրներ առաջացնել

2. Եղունգների ինֆեկցիա

Եղունգներ կրծելը իդեալական մուտք է ապահովում ինֆեկցիաների համար: Ատամներով մարդն իրեն միկրովնասվածքներ է պատճառում, վնասելով եղունգների շուրջեւ մաշկը, որտեղից էլ հենց ներթափանցում են ինֆեկցիաները: Այդ ձեւով վնասված եղունգները խոցելի են՝ օրինակ սնկային ինֆեկցիաների հանդեպ:

3. Եղունգի բնի ոչնչացում

Եղունգի բունը համարվում է ձեռքերի ու եղունգների արտաքին գրավչության ցուցանիշներից մեկը ու դա հատկապես արդարացի է կանանց վերաբերյալ: Կրծած եղունգները դժվար թե որեւէ մեկին դուր գան:

Մասնագետները հիշեցնում են, որ եղունգ կրծելու սովորությունը շատ կայուն է ու դրանից բարդ է ազատվել, նույնիսկ մեծ ցանկության դեպքում: Ահա թե ինչու ոչ մի ամոթալի բան չկա հոգեբանին դիմելու ու այդ հարցում մասնագիտական օգնություն ստանալու հարցում:

(Visited 7 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: