Գիտնականները գտել են COVID-19-ի ծանր ընթացքը կանխատեսելու միջոցը
Մարդու ԴՆԹ մեթիլավորման մարկերներով կարելի է որոշել ոչ միայն COVID-19-ի առկայությունը, այլեւ կանխատեսել, թե որքան ծանր կարող է ընթանալ հիվանդությունը։ Այսպիսի եզրակացության են եկել ԱՄՆ գիտնականները, որոնք իրենց նոր հետազոտությունը հրապարակել են Communications Medicine ամսագրում։
Էքսպրես-թեստերի եւ հակամարմինների թեստերի մեծ մասը բազմաթիվ կեղծ բացասական արդյունքներ են տալիս։ Բացի այդ, դրրանցով չի կարելի ասել՝ բազմանո՞ւմ է արդյոք վիրուսը եւ ինչպիսի՞ն կլինի հիվանդության ելքը։
Կոլորադոյի համալսարանի հետազոտողները առաջարկել են օգտագործել մարկերների անալիզը՝ կապված ԴՆԹ մեթիլավորման հետ, պրոցես, որի դեպքում մոլեկուլը մոդիֆիկացվում է առանց նուկլեոտիդային հետեւողականության փոփոխության։
Գիտնականները հավաքել են COVID-19-ով 164 պացիենտի եւ 296 առողջ մարդկանց վերջույթների արյան նմուշները։ Էպիգենոմի անալիզի արդյունքներով հետազոտողները կարողացան գտնել SARS-CoV-2-ի համար սպեցիֆիկ գենետիկ մարկերներ, ինչպես եւ մարկերներ, որոնցով կարելի է ենթադրել հիվանդության ծանրությունը։ Մասնագետներն ընդգծում են, որ վերջիններն առկա էին պացիենտների արյան մեջ արդեն արյան առաջին վերցնելու ժամանակ։