«Ինձ հանգիստ ապրել խանգարում են իմ մտքերն ու բնավորությունը, ամեն բան նախապես պլանավորելու սովորությունը». Լիլիթ Մուրադյան

«Ինձ հանգիստ ապրել խանգարում են իմ մտքերն ու բնավորությունը, ամեն բան նախապես պլանավորելու սովորությունը». Լիլիթ Մուրադյան

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը նոր գրառում է կատարել, որում նշել է՝ աշխատում է իր վրա, փորձում ավելի թեթեւ ապրել։

«Հանգիստ ապրել ինձ խանգարում են իմ մտքերն ու բնավորությունը, ամեն բան նախապես պլանավորելու սովորությունն ու տրամադրության կտրուկ փոփոխությունը։ Ես կա՛մ ուրախ եմ, կա՛մ երկու րոպե անց՝ տխուր ու անհանգիստ, ես հաճախ կառչում եմ իմ մտքերից ու տանջում ինքս ինձ։ Ինձ համար սթրեսային են

ցանկացած տեսակի փոփոխությունները, աշխատանքային, կենցաղային, նոր իր, նոր մարդիկ, նոր իրավիճակ, անգամ երբ հանգստի եմ մեկնում ինձ ժամանակ է հարկավոր ընտելանալու համար։ Ես խեղդվում եմ ավելորդ իրերերից, ուզում եմ արագ ազատվել դրանցից, հաճախ ունենում եմ անքնություն։

Աշխատում եմ ինքս ինձ վրա, անկեղծ, փորձում եմ ավելի թեթև ապրել, սիրում եմ լսել մարդկանց և իրենց պատմությունները, իրենք էլ ինձ են մոտիվացնում եւ ուժ տալիս…»,- գրել է երկու երեխաների երիտասրդ մայրիկը։

(Visited 15 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: