ԹՈՂ ՀՈՒՅՍ ՉՈՒՆԵՆԱ, ՈՐ ՀԱՋՈՐԴ ԱՆԳԱՄ ԶՎԱՐԹՆՈՑԻՑ ՁԱՅՆԵՐ ԿՏԱՆԻ

ԹՈՂ ՀՈՒՅՍ ՉՈՒՆԵՆԱ, ՈՐ ՀԱՋՈՐԴ ԱՆԳԱՄ ԶՎԱՐԹՆՈՑԻՑ ՁԱՅՆԵՐ ԿՏԱՆԻ

Հոկտեմբերի 18-ին Երեւան-Արմավիր մայրուղու Զվարթնոցի հատվածում տեղի ունեցած հերթական վրաերթի պատճառով երիտասարդ տղամարդ մահացավ: Զվարթնոցի բնակիչներն այդ վայրը, որը հայտնի է «Պսակների խանութի տարածք» անունով, գլխակեր են կոչում:

Թաղամասի այդ հատվածը, որը Զվարթնոցը գազոնով բաժանում է երկու մասի, որեւէ ճանապարհային նշանով կարգավորված չէ: Բնակիչներն էլ, որ սովորություն ունեն փողոցի այդ հատվածն անցնել ու հարեւանների հետ շփվել գազոնը կտրել-անցնելու միջոցով, չեն էլ գիտակցում, որ հարվածի տակ են դնում թե՛ իրենց կյանքը, թե՛ վարորդների:

«Պսակների խանութի տարածքի» երթեւեկությունն ու հետիոտների անվտանգ տեղաշարժը կարգավորելու համար Զվարթնոցի բնակիչ Գնել Ռոստոմյանը դիմել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանին: Խնդրել է այդ հատվածում ստորգետնյա կամ վերգետնյա անցում կառուցել կամ ճանապարհային համապատասխան նշան տեղադրել: «Քաղաքապետ կոչվածը լսեց-լսեց, վերջում ասաց՝ գնա, բնակիչներից ստորագրություն

հավաքի, որ համաձայն են այդ վայրում անցում կառուցելուն: Չեմ հասկանում՝ էդ խելացի կանգառներն ու ասֆալտը որ անում է, բնակիչներից ստորագրությո՞ւն է հավաքում, թե՞ էդ գործերի մեջ փողերը հեշտ են լվացվում: Եթե խոսքն անվտանգության ու մարդու կյանքի մասին է, ի՞նչ ստորագրությունից է խոսում: Բա քաղաքապետն ինչի՞ համար է, եթե շաբաթը մեկ այդ հատվածում մարդ է մահանում, իսկ ինքն ու իր ավագանին խնդիրը վերացնելու համար ոչինչ չեն անում»,- ասաց Ռոստոմյանը:

Նրա փոխանցմամբ՝ Զվարթնոց թաղամասի բնակիչները վրոդվված են իրենց նկատմամբ տեղական իշխանության անտարբերությունից: «Անտարբերությունն այն աստիճան խորն է, որ մարդկանց զգալի մասը նույնիսկ չգիտի էլ, որ Զվարթնոցը, որտեղ ապրում են, ոչ թե գյուղ է, այլ քաղաքի թաղամաս: Զվարթնոցից դուրս էլ շատերն այդպես գիտեն: Ու երբ հարցնում եմ՝ եթե գյուղ է, ապա ո՞րն է գյուղապետարանը, կամ՝ ո՞վ է

գյուղապետը, էդ ժամանակ ուշքի են գալիս: Ես չիմացողներին չեմ մեղադրում, որովհետեւ չեն տեսել քաղաքապետարանի ներկայությունն այստեղ: Ճիշտ է՝ վերջերս սուբվենցիայով երեք փողոց ասֆալտապատեցին, բայց, էլի եմ ասում՝ ասֆալտի մեջ փող կա, դրա համար են դա անում: Իսկ ընդհանրապես՝ Զվարթնոցով հետաքրքրված չեն: Հետաքրքրությունն էլ ընտրությունից ընտրություն է»:

Չնայած դեռ երկու տարի կա Էջմիածնի քաղաքապետի պաշտոնավարման ժամկետի ավարտին, բայց մեզ դիմած քաղաքացին արդեն սկսել է Դիանա Գասպարյանի դեմ ուղղված արշավը: Նրան ու թաղամասի բնակիչներին դուր չի եկել քաղաքապետի՝ կյանքեր փրկելու համար ստորագրահավաք կազմակերպելու պահանջը:

(Visited 11 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: