«Ձեր երջանկությունը կլինի բացարձակ եւ անզիջում, երբ այն կախված լինի ձեզանից եւ ձեր ներքին խաղաղությունից». Սարգիս եւ Մանո Գրիգորյանների ջերմ լուսանկարը
Պարուհի, դերասանուհի Մանո Գրիգորյանն ընտանեկան լուսանկարներ է հրապարակել։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Մանոն պատկերված է ամուսնու՝ դերասան Սարգիս Գրիգորյանի հետ։ Զույգը վերջերս բնակության է տեղափոխվել ԱՄՆ։ «Այն ամենը, ինչ մտնում է քո կյանք, դու այն ձգում ես դեպի քեզ… Այն ամենը, ինչ կատարվում է քո գիտակցության մեջ, դու ձգում ես դեպի քեզ: Ձեր երջանկությունը կլինի բացարձակ եւ անզիջում, երբ այն կախված լինի ձեզանից եւ ձեր ներքին խաղաղությունից: Մտածեք բարի»,- գրել է նա։
Ավելի վաղ Մանոյի հետ լուսանկար էր հրապարակել Սարգիս Գրիգորյանը՝ մեկնաբանություններում դիմելով նրան․«Գիտեմ՝ դժվար է քեզ ինձ հետ… Իսկ դժվար չէ՞ արդյոք առանձ ինձ… Գիտեմ, որ կասես անհնարին: Շնորհակալ եմ, որ հանդուրժում ես, կներես իմ խելագարությունների համար, քանզի տեսակս է ըմբոստ, բայց սիրտս՝ մաքուր: Իսկական ընկեր, իմ կյանքի ընկեր, խելառ հույզերս լուռ մարսող ընկեր… Ընկեր ոչ թե կին…»։