Ի՞նչ հիվանդությունների մասին կարող է վկայել հաճախակի հորանջելը

Ի՞նչ հիվանդությունների մասին կարող է վկայել հաճախակի հորանջելը

Ի՞նչ հիվանդությունների մասին կարող է վկայել հաճախակի հորանջելը։ Այս մասին իր կարծիքն է հայտնել թերապեւտ եւ վարակաբան Նուրժախան Ֆալահին։ «Հորանջելը ակամա շնչառական շարժում է, որը բաղկացած է խորը շունչից եւ ուժեղ արտաշնչումից:

Թուլացնելով մկանները եւ մեծացնելով շնչուղիները՝ ռեֆլեքսն օգտակար է։ Հորանջելը օգնում է հանգստանալ նյարդային լարվածությունից կամ սթրեսից հետո, ինչպես նաեւ ակտիվացնում է ուղեղը։ Որպես հիվանդության ախտանիշ՝ հորանջելը կարող է դրսեւորվել, օրինակ՝ դեպրեսիայի դեպքում, երբ արյան մեջ կորտիզոլի (սթրեսի հորմոնի) մակարդակը բարձրանում է»,-ասել է մասնագետը։

Նրա խոսքով՝ պետք չէ նախապես ախտորոշել ու անհանգստանալ, քանի որ ամենից հաճախ մարդիկ հորանջում են հոգնածության, քնի պակասի, սթրեսի ու ձանձրույթի ֆոնին։ Նորմալ է նաեւ, երբ մարդը հորանջում է ալերգիայի դեմ դեղամիջոցներ եւ հակադեպրեսանտներ ընդունելուց հետո:

(Visited 1 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: