Ադրբեջանցի քաղաքագետ, պատմաբան ու կո նֆլիկտաբան Արիֆ Յունուսովը անդրադարձ կատարելով արցախա-ադրբեջանական պատ երազմին՝ Հարցազրույցի սկզբում շեշտեց, որ տեղի ունեցածը ընդամենը 2-րդ Ղարաբաղյան պատ երազմի ավարտն էր, որից հետո կարող է լինել երրորդը, ցա վոք անգամ չորրորդը։
Սրա հետ պետք է նկատի ունենալ, որ թեպետ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ անցյալ տարվա այդ եռակողմ հայտարարությունը գրեթե կա պիտուլյացիայի ակտ էր և այլն, սակայն իրականում տեղի էր ունեցել այսպես ասած «Լավրովի պլանի» իրագործումը, որի համաձայն հայկական կողմը պետք է Ադրբեջանին վերադարձներ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) հարակից շրջանները, սակայն պատ երազմի ընթացքում ըստ Յունուսովի, ռուսական կողմի միջնորդությամբ ավելացել էին նաև աձք պահանջները, որոնց դեմ էր գնացել Նիկոլ Փաշինյանը։
Այդ ամեն ինչի արդյունքում Ադրբեջանը ստացել էր ավելին, քան այդ յոթ շրջաններն էին։ Ելենելով այս ամենի ինչիզ ու պատ երազմից հետո հնչած այն խոսակցություններից, որ հայկական կողմին պատ երազմի հիգերրորդ օրը այն կանգնեցնելու առաջարկ է եղել, բանագնացը շեշտեց.
«Ադրբեջանի թիկունքին կանգնած էր ոչ այնքան Թուրքիան, (Թուրքիան պաշտոնապես էր կանգնած), որքան հենց Ռուսաստանը»։ Նա նաև հավելեց, որ «Հայկական կողմից ամբողջ հաշվարկը արված էր այն բանում, որ Պուտինը, որպես ՀԱՊԿ դաշնակից կօգնի, բայց ՌԴ-ն դա չարեց։
Պուտինի ու Փաշինյանի վատ հարաբերությունները հանգեցրեցին այն բանին, որ ըստ էության հենց Ռուսաստանն Ադրբեջանին դր դեց [ռազ մական գործողությունները սկսելուն], քանզի միամտություն կլիներ կարծելը, որ Ադրբեջանը ինքուրույն էր սկսել ռազ մական գործողությունները առանց
Ռուսաստանի Դաշնությանը տեղյակ պահելու։ Ընդհակառակը` ամեն ինչ ծրագրված էր, կազմակերպված։ Այսինքն` դա փոխկապակցված էր»։ Քաղաքագետի գնահատմամբ, «Լավրովի պլանի» իրագործումն և դրա մաս կազմող խաղաղապահների տեղակայումը նոր խնդիրներ բերեց, ոնց օրինակ ռուսական ռազ մակայանների կոմ ունիկացիաների խնդիրը։
«ՀՀ-ի ռազ մակայանի հետ միակը Վրաստանով ցամաքային կապն էր, որի մասին հաճախակի խնդիրներ էին ծագում, գումարած թանկ արժեցող օդային կապը։ Այդ իսկ պատճառով գաղափար կար վերականգնել հին սովետական Մոսկվա-Բաքու-Երևան երկաթգիծը, որն էլ Արցախյան հակամար տության սկսվելուց հետո դադարել էր գործելուց։
Եվ ռուսական կողմն էլ հայտարարել էր, որ այն լինելու է մենակ բեռնատարների համար նախատեսված երկաթգիծ, չի լինելու որևէ ուղևորատար կամ մեքենաների համար նախատեսված մայրուղի։ Թեպետ շատ բաներ ասվեցին, սակայն սա լինելու է ռազ մական նշանակության»,- շեշտեց Յունուսովն ու հավելեց, որ «իզուր չէ, որ ՌԴ-ն հայտարարել է, որ յուրաքանչյուր բան վերցնելու է իր վրա։
Այսինքն այդ «Մեղրիի միջանցքը», կամ ինչպես մեր մոտ է ասվում «Զանգեզուրի միջանցքը» լինելու է Ռուսաստանի ձեռքին։ Այդ իսկ պատճառով բանակցություններ էին ընթանում, որ լինելու են երկու հենակետեր, առաջինը հսկելու է
հայ-ադրբեջանական սահմանը, մյուսն էլ՝ հայ-իրանականը։ Այսինքն Ռուսաատանը կառավարելու է այդ մասի կոմ ունիկացիան։ Մյուս կողմից հայկական կողմը սարը չի համաձայնվում բազմաթիվ պատճառներով։ Գումարած այս ամենին ադրբեջանական կողմը հայտարարում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, որն էլ ինչ խոսք շան տաժի մաս է»։