ՆԱՏՕ -ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան կայցելի Հարավային Կովկասի երկրներ: Այս մասին ինքը գրել է Twitter- ի իր միկրոբլոգում:
«Ես անհամբերությամբ սպասում եմ Հարավային Կովկաս ուղևորությանը, որտեղ կայցելեմ Հայաստան, Ադրբեջան և Վրաստան, իմ նոր` Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ -ի հատուկ ներկայացուցչի պաշտոնում, որպեսզի ամրապնդեմ ՆԱՏՕ -ի ներգրավվածությունը Կովկասում», — գրել է նա:
Այցի ժամկետներն առայժմ չեն նշվում:
Հիշեցնենք, որ Կոլոմինան փոխարինել է Ջեյմս Ապատուրային, ով Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ -ի հատուկ ներկայացուցչի պաշտոնում աշխատել է ավելի քան տաս տարի:
(Visited 7 times, 1 visits today)