«Երեւի թե հիմա եմ հասկանում իր ասած շատ բաների իմաստը». Արմեն Պետրոսյանը հիշել է Հայկոյի հետ ուղեւորությունը Մոնտենեգրո

«Երեւի թե հիմա եմ հասկանում իր ասած շատ բաների իմաստը». Արմեն Պետրոսյանը հիշել է Հայկոյի հետ ուղեւորությունը Մոնտենեգրո

ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, կոմպոզիտոր Հայկոն բոլորին գրավել է իր մարդ տեսակով՝ երեւանցի, հայ տեսակով։ Այս մասին «Հորիզով TV»-ի հատուկ թողարկման ընթացքում, որը ստացել էր «Սիրո արեւ» անվանումը, նշել է դերասան, սցենարիստ Արմեն Պետրոսյանը, որին Հայկոյի հետ երկար տարիների

ընկերություն է կապում։ Թողարկմանը մասնակցել են նաեւ Հարութ Փամբուկչյանը, Քրիստինա Պեպելյանը, Արմինկան, Արմենչիկը, Էմմին, Արա Թորոսյանը, Գրիգոր Նազարյանը, Վահագն Գրիգորյանը։

Դերասանը նշել է՝ Հայկոյի հետ անցել են ե՛ւ հեշտ, ե՛ւ դժվար ճանապարհներ, եւ հիշվող է նրա հետ յուրաքանչյուր օրը։ «Հավանաբար, ես այստեղ նստած մարդկանցից վերջինն եմ, որ Հայկոյին տեսել եմ։ Մենք օգոստոս ամսին տաս օր միմյանց հետո անցկացրինք Մոնտենեգրոյում։ Ես մի պահ մտածում էի չգնալ մեր այս

տարվա հավաքին, գնալու հետ կապված մի փոքր խնդիրներ կային։ Ես հիմա հասկանում եմ, եթե ես չգնայի, ես ինձ կյանքում չէի ներելու, որովհետեւ նրա հետ անցկացրած այդ վերջին տաս օրը երկար ժամանակ մնա իմ մտքում, որովհետեւ շատ բանից ենք խոսել։

Իմիջիայլոց, ձեզ ասեմ հետաքրքիր մի բան՝ նա երբեք ոչնչի մասին խոսացող չի եղել։ Խոսակցությունները միշտ լինում էին ամենի մասին, ինչ կատարվում է։ Վերջին տաս օրվա ընթացքում, որ մենք միասին անցկացրինք, Հայկոն բաներ էր խոսում, (երեւի թե հիմա եմ հասկանում իր ասած շատ բաների իմաստը), որ իր

բնավորությանը սազական չէին։ Ոչ թե սազականն չէին եւ ամոթ էին, այլ նա երբեւէ նման բաներ չէր խոսում։ Հիմա եմ երեւի հասկանում, որ մարդիկ ինչ-որ բան, երեւի թե, զգում են։ Շնորհակալ եմ Աստծուն, որ նրա հետ անցկացրած վերջին տաս օրը լիարժեք եմ անցկացրել»,- նշել է նա։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: