Քաղցկեղը կարելի է ախտորոշել պացիենտի արտաշնչմամբ

Քաղցկեղը կարելի է ախտորոշել պացիենտի արտաշնչմամբ

Գիտնականների միջազգային խումբը՝ Ալեքսանդր Ապոլոնսկու (Ռուսաստան) գլխավորությամբ, հայտնաբերել է քաղցկեղը պացիենտի արտաշնչման ուսումնասիրությամբ ախտորոշելու միջոցը։ Այս մեթոդի ճշգրտությունը, այն մշակողների խոսքով, 95 տոկոս է կազմում։

Ինչպես տեղեկացնում է «Իզվեստիա»-ն, հետազոտողներն օգտվել են սպեկտրոսկոպիայի մեթոդից, որը թույլ է տալիս տեսնել մոլեկուլների առանձին տարատեսակների ունիկալ հետքեր։ Պարզվել է, որ հիվանդ եւ առողջ մարդկանց մոտ կան տարբերություններ սպեկտրների 8 դիապազոններում։ Այսպես, հիվանդների մոտ հայտնաբերվում է մետաբոլիտների անհավասարակշռություն՝ որոշ մասնիկներ շատանում են, որոշներն էլ՝ պակասում։

Մասնագետների կարծիքով՝ 5 մետաբոլիտներ մանրէների կենսագործունեության արդյունք են։

«Մենք առայժմ չգիտենք, թե ինչ մանրէներ են դրանք։ Միայն այդ դերի համար թեկնածուներ ունենք։ Դրանք տեղակայվում են միզասեռական համակարգում եւ շատ դանդաղ, տասնամյակներ, աճում են։ Բնակչության մի մասի մոտ դրանք օնկոլոգիա են առաջացնում»,- նշել է Ապոլոնսկին։

Հետազոտության արդյունքները կարող են ոչ միայն օգտագործվել քաղցկեղն ախտորոշելու, այլ նաեւ օնկոլոգիական հիվանդությունների առաջացումը կանխելու համար, կարծում են գիտնականները։

(Visited 1 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: