Ազգային ժողովը հերթական նիստերն է գումարել: Այժմ քննարկվում է «Ֆինանսական համահարթեցման մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Փոխնախարարն ասաց, որ առաջարկվում է, դեռևս 2016 թ. ընդունված «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի ամբողջական իրականացումը տեղափոխվի 2024 թ. դոտացիաների հաշվարկմանը. «2016 թ. համայնքներին հատկացված դոտացիաների ծավալը թողնում ենք անփոփոխ»: Տերտերյանի խոսքով՝ 2024 թվականին արդեն կունենանք ամբողջ հանրապետությունում խոշորացված համայնքներ. «Այս պարագայում նրանց անհամաչափությունը չի բերի դոտացիաների բաշխման անհամաչափությունների»:
Ինչպես նշեց ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը, իրենք առաջարկում են երկարացնել այս օրենքի գործողության ժամկետը և 2024 թվականի համար՝ 2022 թվականի ելակետային տվյալներով կատարել ամբողջությամբ ֆինանսական համահարթեցման մասին օրենքի դրույթներով բաշխում:
«Մինչ այդ մենք ժամանակ կունենանք արդեն նոր վարչատարածքային բաժանման համապատասխան փորձարկել օրենքը»,- նշեց ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը և հավելեց, որ անհրաժեշտության դեպքում կվերանայեն օրենքը: