Հիմա էլ Ալիևն է սպառնում է Իրանին. Նա հայտարարութ․․․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մերժում է ադրբեջանա-իրանական պետական ​​սահմանին Իսրայելի ներկայության մասին իրանցի պաշտոնյաների մեղադրանքները և սպառնացել «անպատասխան չթողնել»:

«Ցավոք, իրանցի պաշտոնյաները սկսել են մեր հասցեին անհիմն մեղադրանքներ ներկայացնել: Իբր Ադրբեջանը Իսրայելին բերել է այս տարածաշրջան: Թող նրանք բացեն իրենց աչքերը և տեսնեն: Որտե՞ղ են նրանք տեսել Իսրայելին այստեղ: Այստեղ ոչ մի մարդ չկա: Այստեղ նույնիսկ շենք չկա», — երկուշաբթի ասել է Ալիևը՝ Իրանին սահմանակից Ջրականում տեղի ունեցած հանրային հանդիպման ժամանակ:

Պետության ղեկավարն ասել է, որ մերժում է Թեհրանի այս բոլոր հայտարարությունները և պահանջում ապացույցներ ներկայացնել: «Կա՞ ապացույց: Ոչ: Եթե ​​ապացույցներ չկան, բոլորը պետք է պատասխան տան իրենց ասածների համար: Մենք չենք կարող թույլ տալ որևէ մեկին անհիմն զրպարտել մեզ», — ասել է Ադրբեջանի նախագահը:

«Մենք լավ մտադրություններ ունենք: Բայց դա չի նշանակում, որ մենք մեր դեմ հնչած անհիմն մեղադրանքները կընդունենք: Ես սա ասում եմ այստեղ՝ Ջրականում, այստեղ` Արաքս գետի ափին, ադրբեջանցի ժողովրդին և ամբողջ աշխարհին, մեր հասցեին անհիմն մեղադրանքները անպատասխան չեն մնա», — սպառնացել է Ալիևը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: