Ինչի՞ կարիք ունի Ադրբեջանը՝ նավթ չունի՞, Թուրքիա չունի՞, Պուտին չունի՞․ Լևոն Շիրինյան

Ինչպե՞ս եք գնահատում, որ ՄԱԿ-ն Ադրբեջանին 738 մլն դոլար է տրամադրում պատերազմի հետևանքները վերացնելու համար:
Դա նշանակում է, որ այս կամ այն չափով պարիտետ են պահում ճիվաղի և հայրենիքի համար պայքարողի միջև: Դա նույնն է, որ Երկրորդ աշխարհամարտում ամերիկացիները ռուսներից բացի նաև Հիտլերին օգնեին: Ինչու են օգնում Ադրբեջանին. ինչի՞ կարիք ունի Ադրբեջանը՝ նավթ չունի՞, Թուրքիա չունի՞, Պուտին չունի՞: Հիմա օժանդակում են, որ ի՞նչ լինի:

Թվում է՝ հիմա դա քաղաքականության մեջ ընդունված տեսակետ չի, պարիտետ պետք է պահել, բայց էդ օգնողները աշխարհի քաղաքակրթական, մշակութային քարտեզն անգիր գիտեն: Իրենք գիտեն, որ Ադրբեջանում այդ տարածքները, որոնք պատերազմի արդյունքով այդ վիճակին են եկել, դրանք հայկական քաղաքակրթության հնագույն տարածքներ են: Դա նույնն է, որ չիմանան, որ Ստամբուլը Կոստանդնուպոլիս է եղել: Դա նշանակում է ագրեսորին խրախուսել:

Մինչդեռ պետք է պատժեն ագրեսորին, ագրեսորը պետք է պատժվի: Եթե իրենք Սովետական Միությունը չեն ընդունում, չեն ընդունում Ստալինին, ուրեմն Ստալինի գծած սովետական քարտեզն ինչո՞ւ են ընդունում, ուրեմն փարիսեցիություն են անում: Դա նույնն է, որ Հիտլերին չես ընդունում, բայց նրա ժառանգությունը գնահատում ես, Հիտլերին չես ընդունում, բայց Հոլոքոստն արդարացնում ես այս կամ այն կերպ: Հայ ժողովուրդը, ըստ էության, դրոշ է բարձրացրել պանթյուրքիզմի դեմ, որը եվրասիականության այդ կեղծ սարքած կոնցեպցիան է:

Իրենք խրախուսում են այդ կոնցեպցիան, որը հակաքաղաքակրթական, հակամշակութային է: Աշխարհը հո միայն դոլարով չի՞, Ֆրանսիայում եթե Աստվածամոր տաճարը չկա, Ֆրանսիան քանի՞ կոպեկ արժի: Եթե Նյու Յորքում պատկերասրահները չկան, օպերային թատրոնները չկան, Նյու Յորքն ի՞նչ է, քար ու փողոց: Իրենք պարտավոր են Հայաստանին օգնել, որովհետև պանթյուրքիզմը նույն ֆաշիզմն է, թուրքական ֆաշիզմն է և եվրասիականության Դուգինի կոնցեպցիան, և քաղաքակիրթ աշխարհը պետք է դրա դեմ պայքարի: Իսկ իրենք հակառակն են անում, այս կամ այն չափով խրախուսում են թուրքական ֆաշիզմը:

Այդպես արդեն մի անգամ եղել է. եղել է Հիտլերի ժամանակ, երբ այդ նեյնիմությունը բերել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: Ուզում էին իբր Հիտլերին չկատաղեցնել, մինչև իրենց կոկորդը բռնեց, նոր հասկացան, բայց ի՞նչ արդյունքով: Աստվածաշնչյան Հայաստանը պետք է պաշտպանվի: Նոյը իջել է Հայաստանում, որը թուրքի ձեռքի տակ է: Սա՞ է քաղաքակիրթ աշխարհի արժանապատվությունը: Պարզ չի՞, որ հայ ժողովրդի ուժերը բավարար չեն դրա համար: Աստվածաշնչյան Հայաստանի պաշտպանությունը պետք է դառնա համաշխարհային քաղաքականության արժանապատվության գործը:

Փաստորեն, փոխանակ պատժեն ագրեսորին, աջակցում ու խրախուսում են:
Ջրում խեղդվողի գործը հենց խեղդվողի գործն է: Մենք պարտավոր ենք ոտքի կանգնելու: Բայց էստեղից հայությունը պետք է մի բան սովորի. Չունես արժանապատիվ պետություն, ոչ մեկը վրադ չի նայի: Հայ գեներալները դա են արել, որ ոչ մեկը մեզ վրա չնայի: Կամավոր Ջրականը կհանձնես պահեստներով, ուսադիրներդ աշխարհը կպոկի, եթե քո իշխանությունը չպոկի: Ում ուզում ես ծառայած եղիր: Անեծքի են արժանանալու դրանք: Սա Հայաստանի համար դաժան կռիվ ու պայքար է, որը համաշխարհային քաղաքակրթության արժանապատվության համար է:

(Visited 4 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: