Ալիևը Սերժ Սարգսյանին հրավիրել է օկուպացված Մատաղիս․․․

«Ես Սուգովուշանում եմ, իսկ եթե Սերժիկը համարձակություն ունի, թող գա այստեղ»,-այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ օկուպացված Մատաղիս (Սուգովուշան) գյուղ այցելության ժամանակ:

Նրա խոսքով՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը և իր նմանները պատերազմում պարտվող կողմն են, այժմ նա պարտության համար ցանկանում է մեղադրել Փաշինյանին: Երկրի ղեկավարը նաև հիշեց, որ Հայաստանի նախկին նախագահ Սարգսյանը դասալիքների թվում էր:

«Դասալիքների ցանկում է նաև ՀՀ նախկին նախագահ Սերժիկ Սարգսյանը … Երբ նա տեսավ, որ ադրբեջանական բանակն արդեն մոտենում է Խանքենդիին (Ստեփանակերտ) և կարող է բռնել նրա ականջից և բերել Բաքու, նա վախկոտ պես փախավ այնտեղից՝ դասալիքի նման:

Ես նրան Սերժիկ եմ անվանում ոչ թե այն պատճառով, որ ուզում եմ նվաստացնել նրան, այլ որովհետև մեր արխիվները պարունակում են տեղեկություններ, որ նրա ծննդյան վկայականում՝ Կոմսոմոլի տոմսում, նա նշված է որպես Սերժիկ Սարգսյան: Հետագայում նա փոխել է իր անունը և դարձել Սերժ, կարծես դա ընդունելի անուն էր», – ասել է Ալիևը:

(Visited 22 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: