Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարությունը խուճապ է առաջացրել Ադրբեջանում․․․

Այն երկրները (ի նատի ունի Ադրբեջանը-խբ.), որոնք մտածում են, որ իրենք այլ երկրների հաշվին կարող են գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ, ապա նրանց սպասում է ապտակ։ Իրանի հյուսիս-արեւմուքում իրավիճակի լուծումը կայանում է նրանում, որ կանխարգելվի այդ տարածաշրջանում օտարերկրյա բանակների միջամտությունը:

Այդ մասին հայտարարել է ԻԻՀ գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Սայեդ Խամենեին, հաղորդում է Mehr-ը: Նրա խոսքով՝ Իրանի զինված ուժերն ամուր պատ են եւ երկրի վահանն ընդդեմ լուրջ սպառնալիքներ:
Նա նշել է, որ տարածաշրջանում օտարերկրյա բանակների, այդ թվում՝ ԱՄՆ-ի զինված ուժերի ներկայությունը, ապակառուցողական եւ սադրիչ է:

Ընդգծելով, որ տարածաշրջանային բանակները պետք է սատարեն տարածաշրջանի անվտանգությունը՝ նա ասել է, որ օտարերկրյա բանակներին չի կարելի թույլ տալ միջամտել տարածաշրջանային հարցերին: Խամենեին հայտարարել է, որ Իրանի հետ հարեւան երկրների միջեւ իրադարձությունները հյուսիս-արեւմուտքում պետք է կարգավորվեն առանց օտարերկրյա միջամտությունների:

Խամենիի այս հայտարարությունը առաջացրել է խուճապ ադրբեջանական մեդիատիրույթում. Պաշտոնական քարոզչական միջոցները նշում են, որ իր այս ելույթով` այաթոլա Խամենիին սպառնում է Ադրբեջանին։

(Visited 14 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: