Պուտին-Էրդողան հանդիպումից հետո հայտնի դարձավ․․․

Պուտին-Էրդողան հանդիպումից հետո հայտնվեց երկու տեղեկատվություն․ Ռուսական լրատվամիջոցները Սիրիայի ռազմական շրջանակների աղբյուրներից տեղեկացել են, որ թուրքական բանակը նահանջում է Սիրիայի Իդլիբ նահանգի հարավային հատվածից դեպի հյուսիս՝ թուրքական սահման: Զորախումբը տեղաշարժվում է M4 մայրուղով: Միևնույն ժամանակ, թուրքական բանակը շարունակում է վերահսկել մայրուղին: Լրատվամիջոցները հայտնում են նաև, որ Էրդողանի՝ Ռուսաստան կատարած այցի ընթացքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիան Իդլիբում պահպանել է մեկօրյա լռություն թուրքամետ զինյալների դիրքերը գրեթե երկու շաբաթ ռմբակոծելուց հետո:

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալինն ասել է, որ Էրդողանը կմասնակցի Վարանդայի (Ֆիզուլի) օդանավակայանի բացմանը: Նա կրկին հայտարարել է, որ «այժմ, երբ այս (Ղարաբաղի) խնդիրը լուծվել է, փաստորեն, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար խոչընդոտներ չկան, միևնույն ժամանակ, կան Ղարաբաղի հետ կապված որոշ հարցեր, որոնք դեռ լուծման կարիք ունեն»: Չլուծված հարցերի շարքում նա նշել է խաղաղության պայմանագրի բացակայությունը:

Էրդողանի հետ հանդիպմանը Պուտինն ասել է. «Ադրբեջանի և Հայաստանի սահմանին հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը ակտիվորեն գործում է: Այս համագործակցությունը կայունության և կողմերի դիրքորոշումների համաձայնեցման լուրջ երաշխիք է հաշտեցմանն ուղղված հետագա քայլերի համար»:

Իդլիբում Թուրքիայի «նահանջի» մասին տեղեկատվությունը եւ Պուտին-Էրդողան հանդիպմանը հնչած հայտարարությունները վկայում են, որ ռուս-թուրքական «սիներգիայի» տրամաբանությամբ Հայաստանի հարցում Ռուսաստանը եւ Թուրքիան մոբիլիզացիա կիրականացնեն ներկա փուլի համար: Էրդողանի` կրկին Ղարաբաղ մեկնելու մտադրությունը (նա 2021 թվականի հունիսին Շուշիում էր) վկայում է այն մասին, որ Ռուսաստանը «Թուրքիայի ազդեցության աճը դրական է գնահատում», ինչպես ասել էր Պուտինը:

Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովը «Կոմերսանտ»-ի հոդվածում հայտարարել է, որ Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունը հարավում: «Հետխորհրդային տարածքի՝ որպես հետկայսերական համայնքի խորացող անշրջելի քայքայմամբ, Անդրկովկասը, ավելի ու ավելի հեռանալով Ռուսաստանից, աստիճանաբար հարում է Մերձավոր Արևելքի տարածաշրջանին՝ հետագայում դառնալով դրա մի մասը», գրում է նա:

Մերձավոր Արևելքում խաղաղությունը կախված է Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններից, Պուտինի հետ հանդիպմանն ասել է Էրդողանը:Հայաստանի «հետխորհրդային» բնույթի իշխող ու չիշխող խմբերի ընկալումները մնում են տեղային: Կառավարության ու խորհրդարանական ուժերի անհամարժեքությունն ու քաղաքական գործընթացները լայն ընդգրկմամբ դիտարկելու եւ ըստ այդմ՝ քաղաքական օրակարգեր առաջարկելու անկարողությունը հակահայ գործարքների լայն հնարավորություններ են բացում։

(Visited 6 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: