Իրանական «Ազադ» իսլամական համալսարանին պատկանող իրանական «Ֆարհիխտեգան» օրաթերթը հոդված է հրապարակել Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որում մասնավորապես ասվում է. Փոխանցում է «Ինֆոտեկա 24»-ը
– Հայաստանի հարավային շրջանի oկnւպացիան և ցամաքային հաղորդակցության հաստատումը Թուրքիայի և Ադրբեջանի միջև նոր մեծ խաղ կսկսեն: – Թուրքիան Վաշինգտոնի և Թել Ավիվի աջակցությամբ փորձում է վերահսկողություն հաստատել տարածաշրջանի հաղորդակցության ուղիների վրա:
– Աֆղանստանից հեռանալուց հետո Վաշինգտոնը փորձում է Թուրքիայի տարածքով վերադառնալ տարածաշրջան: – Իրանը տարածաշրջանում ԱՄՆ գործողությունների թիրախն է: Ղարաբաղյան ճգնաժամի պայմաններում ԱՄՆ -ի նպատակը, մասնավորապես, Իրանին վնաu հաuցնելն է:
– Ստեղծել ճգնաժամային իրավիճակ Իրանի սահմաններին: Հոդվածում նշվում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի առաջխաղացումը դեպի Իրանի սահմաններ կարող է ճգնաժամ առաջացնել Իրանի և այլ երկրների հարաբերություններում:
Ընդգծվում է, որ Կովկասում խնդիրների առաջ կանգնած Իրանը Ռուսաստանի աջակցությամբ կփորձի ճնշnւմ գործադրել Թուրքիայի վրա Սիրիայում և Իրաքում: Իրանական ռազմական տեխնիկայի տեղակայումը երկրի հյուսիս -արևմտյան սահմաններին ցույց է տալիս, որ Իրանը լրջորեն տրամադրված է կանխելnւ տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունները և հարավային Հայաստանի oկnւպացիան:
«Եթե Իրանը ստիպված լինի միջամտել, ապա կազատագրվի ոչ միայն Հայաստանի հարավը, այլ նաև այլ շրջաններ», – ասվում է հոդվածում: