Անահիտ Սիմոնյանի գրառումը հուզել է շատերին․․․

Դու միշտ կատակում էիր, որ արդեն մեծ ես և չես ապրի մինչև Արմանի հարսանիքը: Ինչու՞ էիր դու այդպես կատակում, ինչու՞ ինձ մենակ թողեցիր այս մեծ ու դաժան աշխարհում: Թողեցիր մեզ առանց հենարանի, առանց ուսի, առանց իմաստի: Ես երբեք չեմ կարող լրացնել քո տեղը մեր երեխայի սրտում: Եվ չգիտեմ՝ ինչպես

նրան ասեմ սրա մասին… Ես շատ եմ վախենում: Դու բուժքույրերին ասում էիր, որ ես ուժեղ եմ, որ ցանկացած հարց կլուծեմ, բայց դու չէիր հասկանում, որ ես ուժեղ էի՝ զգալով, որ դու կաս, զգալով, որ եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, Արմանը հայր ունի, և նա երբեք չի թողնի, որ նրան նեղացնեն: Առանց քեզ ես մնացի թույլ և

անօգնական, ես չեմ կարողանում Արմանին ասել: Ես նրան տանն եմ փակել, որ ոչ ոք փողոցում նրան չասի սրա մասին: Ես տեսնում եմ, թե նա ինչպես է ապրում իր մանկական կյանքով և գաղափար անգամ չունի նրա մասին, թե ինչպես է աշխարհը ողբում… և ես չեմ կարող նրան ասել այս մասին… Ուղղակի չեմ կարող: Ինչու՞

թողեցիր այդ ամենը իմ ուսերին, ինչու՞: Բոլորը հիմա աում են, որ ես պետք է ուժեղ լինեմ, որ պետք է նաև մայր լինեմ, բայց ես չեմ կարող, ես չեմ կարող նրան փոխարինել քեզ: Ինչու՞ է Աստված տանում լավերին: Ինչու՞: Ես չեմ կարողանում պատասխան գտնել այս հարցին և երբեք չեմ կարողանա: Հանգչիր խաղաղությամբ: Բայց

խոստացիր, որ միշտ կլինես կողքիս: Դարձիր մեր պահապան հրեշտակը: Իմ ամենահարազատ մարդ: Ներիր ինձ»:
Անահիտ Սիմոնյան

(Visited 30 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: