Կարևոր է իմանալ․ Մինչև հոկտեմբերի 15-ը աշխատողները կարող են առանց թեստավորվել գնալ աշխատանքի
Հոկտեմբերի 1-ից հետո աշխատող քաղաքացիների կողմից, որպես պատվաստմանն այլընտրանք ներկայացվող 72-ժամյա վաղեմության ՊՇՌ բացասական թեստ հանձնելու անհրաժեշտությունը չի գործելու հենց հոկտեմբերի 1-ից:
ArmDaily.am-ի հետ զրույցում իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն ասաց, որ նախարարի հրամանում արձանագրվում է, որ 14 օրը մեկ պետք է հանձնվի կորոնավիրուսի ախտորոշման պոլեմերիզային շղթայական ռեակցիայի ՊՇՌ թեստ՝ բացասական արդյունքով։
Վերջում հրամանի ասվում է, որ հրամանը ուժի մեջ է մտնում 2021 թվականի հոկտեմբերի 1-ից: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածը սահմանում է, որ նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա։
Այսինքն, որոշումը ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 1-ից, դրանից հետո պետք է հաշվել 14 օր։ Այսինքն, այն աշխատակիցներն, ովքեր չեն պատվաստվելու հոկտեբերի 1-ին կարող են հանգիստ գնալ աշխատավայր ու ասել, որ ընտրել են թեստավորման տաբերակը։ Պատվաստվելու պարտավորությունը նրանց համար առաջ է գալիս հոկտեմբերի 15-ին, իսկ մինչև այդ՝ թեստի պահանջ ներկայացնելն անօրինական է»: