Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառել է Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին որևէ ինքնավարություն տալու հնարավորությունը: Այս մասին նա ասել է France 24-ին տված հարցազրույցում:
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նա, մասնավորապես, ասել է.Ինչ վերաբերում է ինքնավաության մասին զրույցներին, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները լավ գիտեն Ադրբեջանի դիրքորոշումը: Մենք ժամանակին առաջարկել ենք հայերին ինքնակառավարման որոշակի աստիճան հատկացնել, սակայն նրանք մերժել են այդ տարբերակը:
Նրանք միայն անկախության մասին են խոսել: Իսկ հիմա, երբ հակամարտությունն անցյալում է մնացել, նրանք բարձրացնում են ինքնավարության մասին հարցը: Սակայն մեր օրակարգում ընդգրկված չէ ինքնավարություն տալու հարցը:
Ադրբեջանի նախագահը կրկին պնդել է իր դիրքորոշումը այն մասին, թփե իբրև ղարաբաղյան հակա մարտությունն ավարտվել է: Եթե հակամարտությունը կարգավորված չէ, թող ասեն՝ ինչպես է պետք կարգավորել,ասել է Ալիևը: