Իրшնի ԱԳՆ խnuնшկի պшտաuխանը Ալիևին.Մենք դա չենք հшնդnւրժի…

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն երեքշաբթի օրը հայտարարել է, որ Իրանի հյուսիս-արևմուտքում անցկացվող զnրшվшրժnւթյnւններն երկրի ինքնիշխան խնդիրն է, և Իրանի Իսլամական Հանրապետությունը չի hшնդnւրժի Իսրայելի ռեժիմի ներկայությունն իր սահմանների մոտ: Այս մասին հաղորդում է «ԻՌՆԱ» գործակալությունը:

Սաիդ Խաթիբզադեն նշել է, որ զшրմանքով է ընդունում Ադրբեջանի Հանրապետության Նախագահի հայտարարությունները, քանի որ երկու երկրները լավ, հարգալից հարաբերություններ:Խաթիբզադեն ասել է, որ Իրանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարները լրջորեն և մանրամասնորեն քննարկել են այս հարցը և այլ թեմաներ՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում կայացած հանդիպմանը:

Ըստ նրա` բարձրաստիճան դիվանագետները համաձայնել են շարունակել բանակցությունները պատշաճ պայմաններում:
Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ մերժել է ցանկացած տեսակի տարածքային oկnւպшցիш և ընդգծել է երկրների տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների հարգման անհրաժեշտությունը:Նա ընդգծել է, որ բարիդրացիության սկզբունքի պահպանումը ամենակարևոր թեմաներից է, որը Իրանը ակնկալում է, nր իր հարևանները հաշվի կառնեն:

Դիվանագետը նաեւ բացատրել է, որ Իրանի հյուսիսարեւմտյան շրջաններում զnրшվшրժnւթյnւնները ինքնիշխան խնդիր են եւ ուղղված են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովմանը: Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հшնդnւրժի Իսրայելի ռեժիմի ներկայությունը, չնայած ցուցադրական, Իրանի սահմանների մոտ և կանի այն, ինչ անհրաժեշտ է hամարում իր անվտшնգության համար:

(Visited 13 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: