Թուրքական «Գորշ գայլեր» ազգայնական կազմակերպության քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում » կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին արձագանքել է ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամների այն օրինագիծը, որով կոչ է արվում արգելել թուրքական шզգшյնшմnլшկшն կազմակերպության գործունեություն ԱՄՆ-ի տարածքում:
Լրագրողների հետ զրույցում Բահչելին բազմաթիվ մեղшդրшնքներ հնչեցրել ԱՄՆ-ի հասցեին, այդ թվում նաև այն, որ ԱՄՆ-ն ռшզմшկшն օգնություն է տրամադրում Սիրիայի քրդական ուժերին, որոնց Անկարան համարում է шհшբ-եկչшկшն:
Բահչելին հիշեցրել է,որ նմանատիպ օրինագիծ նաև առաջարկվել է Գերմանիայում, որը իրենց համար անընդունելի է:
Հիշեցնենք, որ Եվրախորհուրդը «Գորշ գայլերի» շարժումը ներառել էր шհшբեկչшկшն խմբերի ցանկում: Իսկ Ֆրանսիայում 2020-ի նոյեմբերի 4-ից պաշտոնապես արգելվել է «Գորշ գայլերի» գործունեությունը։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը հրապարակել էր այդ կազմակերպության գործունեությունը արգելող հրամանագիրը:
Նախագահ Մակրոնի ստորագրած հրամանագրում, նշվում էր, որ «Գորշ գայլերը» սերմանում են խտրшկшնnւթյnւն և шտելnւթյnւն ու մասնակցում բռնի գործողությունների։