Տղամարդը մահացել է 10 րոպեում մեկուկես լիտր «Կոկա-Կոլա» խմելուց հետո

Տղամարդը մահացել է 10 րոպեում մեկուկես լիտր «Կոկա-Կոլա» խմելուց հետո

Չինաստանում 22-ամյա երիտասարդը 10 րոպեում մեկուկես լիտր «Կոկա-Կոլա» է խմել: Մեկ օր անց նա մահացել է:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, տղամարդը, ում անանը չի հաղորդվում, հիվանդանոց էր դիմել շոգին հովոնալու համար շատ գազավորված ըմպելիք խմելուց 6 ժամ անց: Նա գանգատվում էր ուժեղ ցավից եւ ուռած ստամոքսից:

Բժիշկները տղամարդու մոտ պնեւմատոզ էին ախտորոշել՝ աղիքային պատի օդային կիստաների ձեւավորում, եւ լյարդի խոցում, որն առաջացել էր արյան կամ թթվածնի անբավարար մատակարարումից: Բժիշկները հիվանդին անհրաժեշտ օգնություն էին ցուցաբերել, սակայն 12 ժամ անց նրա վիճակը վատթարացել էր, իսկ անալիզները ցույց էին տվել, որ լյարդը լուրջ վնասված է: Տղամարդը 6 ժամ անց մահացել էր:

Բժիշկների խոսքով՝ քանի որ չինացին կոլան արագ էր խմել, նրա օրգանիզմում չափազանց շատ ածխաթթու գազ էր կուտակվել, ինչը լյարդի թթվածնային սով էր առաջացրել եւ հանգեցրել էր մահվան: Նրանք հավելել են, որ աղիքներից գազն արտահոսել է դռերակ՝ լյարդի հիմնական արյան անոթներից մեկը:

Լոնդոնի համալսարանական քոլեջի կենսաքիմիկոս Նաթան Դեւիսը կասկածում է չինացի բժիշկների եզրակացություններում եւ ասում է, որ գազավորված ըմպելիքից մահանալու հավանականությունը չնչին է: Նրա կարծիքով՝ մահվան պատճառը կարող էր լինել բակտերիալ վարակը՝ օրգանիզմի ներսում գազերի կուտակման հայտնի պատճառը, այլ ոչ թե՝ գազավորված ըմպելիքը:

(Visited 4 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: