Ստեփանակերտում ջահերով երթն առաջնորդել են հոգեւորականը, հղի կինը` երեխան գրկին, եւ զինվորականը` Արցախի դրոշը պարզած․/տեսանյութ/

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում քաղաքացիները ջահերով երթ են անցկացրել` հարգելով 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը: Նրանք քայլել են դեպի Ստեփանկերտի եղբայրական գերեզմանոց, հարգել զոհերի հիշատակը:

Երթը առաջնորդել են հոգեւորականը, հղի կինը` երեխան գրկին եւ զինվորականը` Արցախի դրոշը պարզած` ովքեր խորհրդանշում են հավատը, ուժը և կյանքը։

Երթի մասնակիցները իրենց հետ տանում էին Արցախի` մի քանի մետր երկարությամբ դրոշը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը Երեւանի Գարեգին Նժդեհի հրապարակից ջահերով երթ-մոմավառություն է նախաձեռնել դեպի Եռաբլուր` ի հիշատակ 44-օրյա պատերազմի նահատակների:

Երթի ընթացքում մասնակիցները պարզեցին Արցախի Հանրապետության դրոշը: Երթն ընթանում էր լուռ, միայն բարձրախոսով հնչում են 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների անունները:
Լուսանկարը` Արցախպրեսսի:

(Visited 6 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: